Գլխավոր տեղեկություն
Համար
N 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.1994-01.07.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
11.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 1994 թվականի N 74

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին».

բ) որոշման 1-ին կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական (բացի սպառողական կոոպերացիայից) ձեռնարկությունների շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակով զբաղվելու վճար` հաստատագրված գումարով, համաձայն հավելվածի, հաշվի առնելով հասարակական սննդի օբյեկտներում նստատեղերի քանակը և հաճախելիությունը».

գ) որոշման 1-ին կետում «3 ռուբլի 60 կոպեկ» բառերը փոխարինել «0,4 դրամ» բառերով.

դ) որոշման 5-րդ կետը համարել 2-րդ, և որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ինդեքսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակիցներով».

ե) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է).

զ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և N 2 հավելվածը:

2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ.
հոկտեմբերի 10-ի N 599 որոշման

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 13,35 դրամի չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 1,335 դրամ: Բյուջե պետք է մուծվի 30 տոկոս դրույքաչափով կամ 0,4 դրամ (1,335 x 30 տոկոս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունն ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով և առկա նստատեղերի բեռնվածությունը նույնպես 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:

Մեկ նստատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`

ա) օգտակար մակերեսը 150 քառ. մետր, որը համապատասխանում է 100 նստատեղի (150 քառ. մ : 1,5 քառ. մ = 100 նստատեղի):

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 50 (100 x 0,5) = 3600 դրամ.

բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստատեղի:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 33 (66 x 0,5) = 2376 դրամ.

գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) = 720 դրամ:

Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստատեղերի քանակից, բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:

Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ. մետր է կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) x 25% = 180 դրամ:

Հասարակական սննդի նստատեղեր չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարների գումարի հաշվարկի հիմքում ընդունվում է 20 պայմանական նստատեղի առկայությունը կամ 720 դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.1997, N 185 01.07.1997, N 74
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան