«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1996 թ. N 125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 352 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գանձապետական հասարակ մուրհակների շրջանառության ոլորտի ընդլայնման և դրա հետ կապված հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի N 352 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) կարգի 7-րդ կետի «ա» ենթակետից հանել «(համապատասխան լիցենզիա ունեցող ֆոնդային բորսաներում, ինչպես նաև ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում)» բառերը.
բ) կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակատիրոջ կողմից մուրհակը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու դեպքում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով մուրհակատիրոջ կողմից ներկայացված մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավորվում է նրան վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,25 տոկոսի չափով:».
գ) կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«20. Մուրհակները` թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են անվանական արժեքով, մարման ժամկետից ոչ շուտ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի):
Մուրհակատերը մուրհակի մարման համար սահմանված ժամկետից ոչ շուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են մուրհակատիրոջն սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մուրհակի փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ կողմից մուրհակի մարման վերաբերյալ գրության ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում նրա բանկային հաշվին է փոխանցում մուրհակի անվանական արժեքին հավասար գումար:».
դ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով`
«23. Մուրհակը կորցնելու դեպքում նորը չի տրվում. այն ճանաչվում է անվավեր և ենթակա չէ վերադարձման»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|