Գլխավոր տեղեկություն
Համար
N 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
31.01.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 1994 թվականի N 58

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգային) համակարգի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 20-ի «1993 թվականին Ռուսաստանի Դաշնություն արտադրանքի արտահանման ընդլայնման հրատապ միջոցառումների մասին» N 475 որոշման գործողությունը տարածել 1994 թվականի վրա` ուժը կորցրած ճանաչելով որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:

2. Հաստատել`

ա) մինչև 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, գնումների ու մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի ընդունումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի հետ 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների համաձայնեցումը, 1994 թվականի առաջին եռամսյակի համար միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից պետական պատվերով գնվող ապրանքների ծավալը և բյուջետային սպառողների նախնական ֆինանսավորումը, համաձայն հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգի) իրականացման կարգը (կցվում է):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը բացել քլիրինգային հաշիվ` սահմանելով, որ քլիրինգային հաշիվը տնօրինվում է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության կողմից, իսկ գումարների նպատակային օգտագործման համար պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա և նշված հաշվից սպասարկվում են միայն միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում կատարվող գործառնությունները:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) մշակել հաշվարկային չեկերով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության մատակարարների հետ հաշվարկների իրականացման կարգը.

բ) առաջնահերթ կարգով քննության առնել և ապահովել միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը վարկերի տրամադրումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 3 բանկային օրվա ընթացքում, ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված սպառողների ցանկի, սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ծավալներով բացել բյուջետային սպառողների նախնական ֆինանսավորումը:

6. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն բյուջետային նախնական նպատակային ֆինանսավորման գումարներն ստացած սպառողները պարտավոր են 7 բանկային օրվա ընթացքում նշված գումարները փոխանցել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության քլիրինգային հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանն ու էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև 1994 թվականի մարտի 25-ը 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքներով կատարել վերջնահաշվարկ և լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ քլիրինգային հաշիվը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում գնումների և մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի տեղադրման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` կնքվող պայմանագրերով փոխկապակցված առաքումների համար արտադրանք տրամադրող տնտեսավարող սուբյեկտներին ապահովել այդ արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ երաշխավորված էներգամատակարարմամբ:

Սույն կետով սահմանված հանձնարարականի կատարման վերահսկողությունը դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:

10. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` հաստատել միջպետական փոխկապակցված առաքումների հաշվետվության ձև:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան 1993 թվականի փոխադարձ քլիրինգային մատակարարումների մասին» N 124 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.
ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի n 58 ՈՐՈՇՄԱՆ

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԳՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

(մլն հաշվարկային դոլար)

Արտադրատեսակի անվանումը Չափի միավորը Քանակը

ծավալները`

Ընդամենը

I եռամսյակ

հունվար

-

փետրվար

2,0

մարտ

2,0

Ալյումինե նրբաթիթեղ

տ

70

-

35/0,07

35/0,07

Մոլիբդենի խտանյութ

տ

140

-

70/0,07

70/0,07

Ավտոդողեր

հատ

1000

-

500/0,05

500/0,05

Քիմռեակտիվներ

մլն դոլար

-

/0,1

/0,1

Էլեկտրաշարժիչներ

հատ

6350

-

3175/0,111

3175/0,111

Լուսատուներ

հատ

10000

-

5000/0,06

5000/0,06

Կոմպրեսորներ

հատ

35

-

35/0,11

-

Դիզելային էլեկտրաշարժիչներ

հատ

6

-

3/0,09

3/0,09

Կաբելային արտադրանք

կմ

3900

-

1850/1,019

2050/1,129

Կոշկեղեն

հազ. զ.

40

-

20/0,12

20/0,12

Կոնյակ

հազ. շ.

200

-

100/0,2

100/0,2

Բյուջետային սպառողների ֆինանսավորումը

մլն դոլար

5,0

մինչև

-

մինչև

1.02

մինչև

15.02

մինչև

1.03

մինչև

15.03

 մինչև 1.04

-

2,0

1,5

-

1,5

-

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

1. Ենթակա է ճշտման` համաձայն 1-ին եռամսյակի արդյունքների:

2. Միջոցները հատկացվում են մինչև նշված ամսաթվերը` դրամով, «Հայկոնտրակտ» ՊՁ-ի հաշվին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նախորդ ամսվա 15-ի պաշտոնական կուրսով:

3. Արտադրանքը սպառողներին առաքվում է վճարման օրվանից սկսած 60 օր հետո: Ժամկետանց վճարումների դեպքում առաքումները կատարվում են համապատասխան չափով ուշացած:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հաստատված է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 58 ՈՐՈՇՄԱՄԲ

 

   Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ (ՔԼԻՐԻՆԳԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՀ անդամ երկրների հետ միջպետական փոխկապակցված առաքումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը փոխկապակցված առաքումների իրականացման համար բացում է հատուկ քլիրինգային հաշիվ:

3. Հատուկ քլիրինգային հաշիվը տնօրինում է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը:

4. Միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են գնումների և մատակարարումների պետական պատվեր և պետական առաջադրանք, ընդ որում, առանձին արտադրատեսակների գծով գնումների պետական պատվերը և պետական առաջադրանքը սահմանվում են նաև համապատասխան արտադրող ձեռնարկությունների կտրվածքով:

5. Միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում գնված ապրանքները հանդիսանում են վերջինիս սեփականությունը և առաքում են այլ երկրների կոնտրագետներին` նրա կողմից:

Սահմանել, որ արտադրող ձեռնարկություններից ապրանքները գնվում են պարտադիր կանխավճարի պայմանով, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված: Գործարքը կատարելուց հետո ձեռնարկությունը այդ մասին տեղեկացնում է համապատասխան ճյուղային նախարարությանը:

6. «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը միջպետական փոխկապակցված առաքումների գծով գնումների և մատակարարումների պետական պատվերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն իրացնում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվությամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված և օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետ համաձայնեցված սահմանաքանակների հիման վրա, իսկ պետական առաջադրանքի շրջանակներում` պետական առաջադրանքը տեղադրող լիազորված մարմինների բաշխմամբ, սպառողների հետ կնքված պայմանագրերի համաձայն, պարտադիր կանխավճարի կատարման պայմանով, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

7. Միջպետական փոխկապակցված առաքումներով գնումների և մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի շրջանակներում ներմուծված ապրանքների իրացման գները ներհանրապետական սպառողների համար Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ներկայացմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

8. Հատուկ քլիրինգային հաշվի գումարների նպատակային օգտագործման համար պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա, որը յուրաքանչյուր ամիս գումարների շարժի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ձևով:

9. Միջպետական փոխկապակցված առաքումներից ստացված տնտեսական արդյունքը հանդիսանում է այդ առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացումից ստացված հասույթի և այդ առաքումներով նախատեսված ապրանքի գնման, արտահանման և ներմուծման հետ կապված բոլոր ծախսերի տարբերությունը և հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության կողմից հաստատված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն է ներկայացնում համապատասխան նյութեր` ըստ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ցանկի, նախորդ ամսվա միջպետական փոխկապակցված առաքումների փորձաքննություն կատարելու և դրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու համար:

11. Միջպետական փոխկապակցված առաքումների տնտեսական արդյունքի մեծությունը յուրաքանչյուր եռամսյակ ֆիքսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության համատեղ փաստաթղթով և բաշխվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:

12. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության տնտեսական գործունեության համար անհրաժեշտ միջոցները ձևավորվում են փաստացի ներմուծումների ծավալների (համաձայնագրի գներով) 2 տոկոսի չափով` ազգային դրամով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` վճարման օրվա հաշվարկային կուրսով:

13. Միջպետական փոխկապակցված առաքումներից ստացված եռամսյակային տնտեսական արդյունքի 5 տոկոսը հատկացվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը` կանոնադրական ֆոնդի և շրջանառու միջոցների համալրման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան