«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 1996 թվականի N 152
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոռոգման ջրի 1996 թվականի հանրապետական միասնական սակագին` 1 խոր. մ. ջրի համար 5,95 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Հանրապետության ոռոգման ջրի վարձի գանձման 1994 թվականի միասնական գնի սահմանման և ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունների, պատգամավորների ջրային, գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմների ու ջրօգտագործողների միջև փոխհարաբերությունների կարգի հաստատման մասին» N 180 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.1997, N 103 | 18.05.1997, N 152 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|