Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
28.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 1994 թվականի N 350

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 20-ի «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել մեթոդական ցուցումներ մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման Ֆոնդի ձևավորման և օգտագործման, կանոնադրական Ֆոնդի փոփոխման, ինվեստիցիոն սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կարգի, ինչպես նաև ընկերությունների կառավարման և գործելակերպի մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 28-ի N 350 որոշմամբ

 

«Հաստատված է»

«Գրանցված է»

« __________ » բաժնետիրական
ընկերության հիմնադիր ժողովում
(լիազորների ժողովում)
«__»______1994 թ. 

պետական ռեգիստրի_____
շրջանային (քաղաքային)
ստորաբաժանման կողմից
«__»____1994 թ.
__________որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.___________(բաց կամ փակ) բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի որոշմամբ հաստատված պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի համաձայն ______________________պետական ձեռնարկության վերակազմավորման 
  (անվանումը)

հիման վրա:

2. Ընկերությունը հանդիսանում է _______________________________ իրավահաջորդը:

(պետական ձեռնարկության անվանումը)

 

3. Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

 

4. Ընկերության պետական բաժնեմասի հիմնադիր է հանդիսանում 
___________________________________________________________________

(նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պատգամավորների

__________________________________________________________________

տեղական խորհրդի գործադիր կոմիտեի, հիմնադիր ձեռնարկության անվանումը)

 

 5. Ընկերությունն իրավաբանական անձ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք, բլանկ և դրոշմակնիք: Ընկերությունն իր անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է սույն կանոնադրությանը չհակասող գործունեություն, ձեռք է բերում գույքային իրավունքներ, կրում է պարտավորություններ, կարող է լինել հայցվոր և պատասխանող դատարանում և պետական արբիտրաժում:

6. Ընկերությունն իր գործունեությանը համապատասխան իրականացնում է իր գույքի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաց է անում հաշիվներ ցանկացած բանկային հիմնարկում, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա արժույթով:

8. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:

9. Ընկերության բաժնետիրոջ պատասխանատվությունն ընկերության պարտավորությունների նկատմամբ սահմանափակվում է միայն կանոնադրական հիմնադրամում նրա մասնաբաժնի չափով:

10. Ընկերությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել դուստր ձեռնարկություններ և ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումներ:

11. Ընկերության գտնվելու վայրն է____________________________________

(հասցեն)

12. Ընկերության ֆիրմային անվանումն է`
_____________________________________________________________________

(հայերեն)


_____________________________________________________________________

(ռուսերեն)


_____________________________________________________________________

(անգլերեն)

 

2. Ընկերության գույքը և ֆոնդերը

 

13. Ընկերության գույքն են հանդիսանում`

(թվարկվում են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածում նշված գույքի այն տեսակները, որոնք առկա են տվյալ ընկերությունում):

14. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է ________մլն. դրամ, որը բաժնետերերի միջև բաշխվում է հետևյալ համամասնությամբ` մասնակիցներին ___________մլն դրամ (կանոնադրական հիմնադրամի 20 տոկոսը) ՀՀ համապատասխան նախարարությանը, պետական վարչությանը, գերատեսչությանը, պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին _______մլն դրամ (կանոնադրական հիմնադրամի 80 տոկոսը)

Ընկերության առանձին բաժնետերերի բաժնեմասերը որոշվում են համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի որոշմամբ հաստատված պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի (այսուհետև` կարգ):

15. Ընկերությունը կարող է փոփոխել, ավելացնել կամ նվազեցնել իր կանոնադրական հիմնադրամի չափը: Կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին որոշումն ընդունվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և դրանք գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցելու պահից:

Կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին ընդհանուր ժողովի որոշման մեջ նշվում են փոփոխման պատճառները, չափը, իսկ ավելացման դեպքում` նաև եղանակները և աղբյուրները:

16. Ընդհանուր ժողովի որոշմամբ, ընկերությունում կարող են ստեղծվել հետևյալ ֆոնդերը`

ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդ.

պահուստային ֆոնդ (պարտադիր).

շահաբաժինների վճարման ֆոնդ.

սոցիալական զարգացման ֆոնդ.

սպառման ֆոնդ.

այլ ֆոնդեր:

Ֆոնդերի ձևավորումն ու օգտագործումը, դրանց հատկացումների կարգը և չափերը որոշվում են ընդհանուր ժողովի կողմից:

17. Ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից և օգտագործվում է հիմնական ֆոնդերի ձեռքբերման համար:

18. Պահուստային ֆոնդն ստեղծվում է կանոնադրական ֆոնդի 15 տոկոսից ոչ պակաս: Պահուստային ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից կատարվող տարեկան մասհանումներից: Պահուստային ֆոնդին մասհանումները կատարվում են զուտ շահույթի 5 տոկոսից ոչ պակաս` մինչև պահուստային ֆոնդի որոշված չափի լրանալը:

19. Պահուստային ֆոնդի միջոցներն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ օգտագործվում են ընկերության կորուստների և վնասների փոխհատուցման նպատակով:

20. Շահաբաժինների վճարման ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից և օգտագործվում է բաժնետերերին շահաբաժինների վճարման համար:

21. Սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից և օգտագործվում է ընկերության սոցիալական խնդիրների լուծման համար, այդ թվում` առողջարարական, մշակութալուսավորչական, բնակարանային, մարզական և այլ նպատակների, ինչպես նաև ընկերության բաժնետերերի և աշխատողների սոցիալական արտոնությունների սահմանման համար:

22. Սպառման ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից և օգտագործվում է աշխատողների նյութական խրախուսման նպատակով:

 

3. Բաժնետոմսեր և այլ արժեքներ

 

23. Ընկերությունը կարող է թողարկել հետևյալ արժեթղթերը`

ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդի հաշվին ձեռքբերված հիմնական ֆոնդերի դիմաց տրված մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներ (բաժնետոմսերի սերտիֆիկատներ).

բաժնետոմսեր ( հասարակ և արտոնյալ). պարտատոմսեր.

մուրհակներ. այլ արժեթղթեր:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցներին տրվում են մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներ, համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի թիվ ՆԽ-639-1 որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգի:

Ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդի հաշվին ձեռքբերված հիմնական ֆոնդերի դիմաց տրված մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներն ընկերության մասնակիցների միջև բաշխվում են համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի թիվ նխ-639-1 որոշման թիվ 2 հավելվածով սահմանված կարգի:

Արժեթղթերի թողարկման, վաճառքի և տեղաբաշխման կարգը որոշվում է ընկերության ընդհանուր ժողովի կողմից: Արժեթղթերի վաճառքը և տեղաբաշխումն իրականացվում են ընկերության նախագահության որոշմամբ:

24. Արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական հիմնադրամի 10 տոկոսը:

 

4. Ընկերության գործունեությունը

 

25. Ընկերությունն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը և զարգացման ուղղությունները:

26. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական և վիճակագրական հաշվառում:

27. Ընկերության թողարկած արտադրանքը, կատարած աշխատանքները, մատուցած ծառայություններն իրացվում են նրա կողմից սահմանված գներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

28. Ընկերության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է:

29. Ընկերության շահույթի բաշխումն իրականացվում է ըստ ընկերության գործունեության տարեկան արդյունքների:

5. Ընկերության բաժնետերերի իրավունքները և պարտականությունները

30. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն`

ա) ունենալու ընկերության ընդհանուր ժողովում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ.

բ) մասնակցելու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարմանը.

գ) ստանալու շահույթի իր բաժնեմասին համապատասխան մասը.

դ) ունենալու ընկերության կողմից թողարկվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, եթե այլ բան չի նախատեսված սույն կանոնադրությամբ կամ բաժնետոմսերի բաժանորդագրման պայմանագրով.

ե) ստանալու իրենց բաժնեմասի չափով ընկերության սեփականության այն մասը, որն ընկերության գործունեության դադարեցման դեպքում հայտարարված է որպես վերջնական հաշվարկի արդյունք.

զ) ստանալու տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ, այդ թվում ծանոթանալու հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.

է) ներկայացնելու առաջարկություններ ընկերության ղեկավար մարմիններին:

Ընկերության բաժնետերերը կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

31. Ընկերության բաժնետերերը պարտավոր են`

ա) օժանդակել ընկերությանը վերջինիս գործունեության իրականացման ուղղությամբ.

բ) չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև հրապարակման ոչ ենթակա այլ տեղեկություններ:

32. Ընկերության բաժնետերերը կարող են կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

4. Ընկերության կառավարումը

 

33. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ կառավարման մարմիններն են խորհուրդը, խորհրդի նախագահը և ընկերության գործադիր տնօրենը: Ընկերության խորհրդի նախագահը կարող է միաժամանակ լինել նաև գործադիր տնօրեն: 3

4. Ընդհանուր ժողովում պետական ներկայացուցիչը (ներկայացուցիչները) ունի (ունեն) ձայների 80 տոկոսը, իսկ հետագայում` պետական բաժնեմասերին համապատասխան ձայների քանակը:

Ընկերության բաժնետերերն ընդհանուր ժողովին կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ սահմանված կարգով լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերերն իրավունք ունեն ցանկացած ժամանակ փոխարինել իրենց լիազոր ներկայացուցչին` այդ մասին տեղյակ պահելով ընկերության խորհրդի նախագահին:

35. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) բաժնետիրական ընկերության կանոնադրական ֆոնդի չափի փոփոխության մասին որոշումների ընդունումը.

բ) ընկերության խորհրդի ընտրությունը.

գ) ընկերության խորհրդի ձևավորումը, որը կատարվում է հետևյալ կարգով` խորհրդի կազմի 60 տոկոսը նշանակվում և հետ է կանչվում պետական կառավարման համապատասխան մարմնի (կամ համաձայն իր լիազորության` խորհրդի նախագահի) կողմից, իսկ 40 տոկոսն ընտրվում է ընկերության ոչ պետական բաժնետերերի կողմից: Ոչ պետական բաժնեմասի չափը 40 տոկոսից ավելի լինելու դեպքում ընկերության խորհրդի ձևավորումը կատարվում է փաստացի բաժնեմասերին համամասնորեն.

դ) ընկերության կանոնադրության հաստատումը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

ե) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց հետ կանչելը.

զ) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, նրա ծրագրերի հաստատումը.

է) ընկերության, այդ թվում նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, դուստր ձեռնարկությունների տնտեսական գործունեության տարեկան արդյունքների, հաշվեկշռի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) հաշվետվության հաստատումը.

ը) շահույթի բաշխման կարգի մասին որոշումը և վնասների ծածկման կարգի հաստատումը: Շահույթի բաշխման ընթացքում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդի և շահաբաժինների վճարման ֆոնդի մասին որոշումն ընդունվում է ոչ պետական բաժնետերերի կողմից.

թ) ընկերության գործունեության դադարեցման մասին որոշման ընդունումը, լուծարման հանձնաժողովի կազմումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ժ) առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կազմի և ծավալի, դրանց պաշտպանության կարգի որոշումը:

Ընկերության ընդհանուր ժողովը կարող է քննարկել ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:

36. Սույն կանոնադրության 35-րդ կետի «ա», «դ» և «ը» ենթակետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող բոլոր բաժնետերերի ձայների 3/4-ով, իսկ մնացած հարցերի վերաբերյալ` ձայների պարզ մեծամասնությամբ:

Որոշում կարող է ընդունվել նաև հարցման միջոցով:

Այդ դեպքում որոշման նախագիծը կամ քվեարկության ենթակա հարցերն ուղարկվում են բաժնետերերին, որոնք պետք է գրավոր հայտնեն իրենց կարծիքը: Քվեարկությանը մասնակցող բաժնետերերի կարծիքը ստանալուց հետո, քվեարկության սկզբից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, ընկերության նախագահը բաժնետերերին տեղյակ է պահում ընդունված որոշման մասին:

37. Ընդհանուր ժողովը համարվում է իրավազոր, եթե ժողովին ներկա են ընկերության բաժնետերերի ընդհանուր ձայների 2/3-ից ավելի ձայն ունեցող բաժնետերեր:

38. Ընկերության ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվում է ընկերության նախագահի կողմից և այդ մասին տրվում է հայտարարություն ոչ ուշ, քան ժողովն սկսելուց 45 օր առաջ:

39. Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի պահանջելու հարցերի քննարկում բաժնետերերի ընդհանուր ժողովում, պայմանով, որ առաջադրվող հարցերը ներկայացված լինեն ժողովն սկսելուց առնվազն 25 օր առաջ:

40. Ընդհանուր ժողովում վարվում է արձանագրություն: Բաժնետերերի պահանջով նրանց կարող են տրվել արձանագրությունները կամ քաղվածքներ դրանցից:

41. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:

Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են ընկերության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ընկերության խորհրդի ձայնի իրավունք ունեցող անդամների առնվազն 20 տոկոսի պահանջով, ինչպես նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ձայների առնվազն 20 տոկոսի պահանջով: Եթե ընկերության խորհրդի նախագահը 45 օրվա ընթացքում ժողով չի գումարում, ապա նրանք իրավունք ունեն գումարելու այն:

42. Ընկերության խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից, վերջիններիս ձայների պարզ մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ:

43. Ընկերության խորհրդի նախագահը`

ա) վարում է ընկերության խորհրդի նիստերը.

բ) խորհրդի որոշմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ընկերության գործադիր տնօրենին, որի հետ կնքում է պարտավորագիր (կոնտրակտ)` մինչև 5 տարի ժամանակով: Այն դեպքում, երբ խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է գործադիր տնօրեն, պարտավորագիրը վերջինիս հետ կնքում է խորհրդի լիազորված անդամը.

գ) ապահովում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը.

դ) իրականացնում է խորհրդի անդամների գործունեության կոորդինացումը.

ե) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության կառուցվածքը.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված այլ իրավասություններ:

44. Ընկերության ընդհանուր ժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ընկերության գործունեության կառավարումն ապահովելու նպատակով ընդհանուր ժողովն ընտրում է խորհուրդ:

45. Ընկերության խորհրդի իրավասություններն են`

ա) ընկերության խորհրդի նախագահի ընտրությունը և գործադիր տնօրենի նշանակումը.

բ) ընկերության դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, վերակազմավորումը և լուծարումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.

գ) ընկերության, նրա դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

դ) ընկերության կանոնադրական ֆոնդի 1/4 մասը գերազանցող արժեքով պայմանագրերին հավանություն տալը.

ե) ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքի հաստատումը:

46. Ընկերության խորհուրդը համարվում է իրավազոր, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների առնվազն 51 տոկոսը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ փակ գաղտնի քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

47. Ընկերության խորհուրդը գործում է«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 հոդվածի դրույթներին համապատասխան:

48. Ընկերության խորհուրդը վերահսկում է ընկերության գործադիր տնօրենի գործունեությունը:

49. Ընկերության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ընկերության գործադիր տնօրենը:

50. Ընկերության գործադիր տնօրենը լուծում է ընկերության գործունեության բոլոր հարցերը, բացառությամբ ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի և նրա նախագահի իրավասությանը վերաբերող հարցերի:

51. Ընկերության գործադիր տնօրենը հաշվետու է ընկերության խորհրդին, բաժնետերերի ընդհանուր ժողովին ու կազմակերպում է ընկերության ընդհանուր ժողովի և ընկերության խորհրդի որոշումների կատարումը:

52. ընկերության գործադիր տնօրենը`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.

բ) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից.

գ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

դ) սահմանված կարգով կնքում է գործարքներ, հանդիսանում է վարկի գլխավոր կարգադրիչը.

ե) տալիս է լիազորագրեր.

զ) բանկերում բաց է անում ընկերության հաշվարկային (այդ թվում տարադրամային) և այլ հաշիվներ.

է) ընկերության խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ընկերության ղեկավար աշխատողների պաշտոնական հրահանգները, հաստիքային ցուցակները.

ը) ապահովում է աշխատողների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և ազատում աշխատանքից ընկերության աշխատողներին.

ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ի) աշխատավորական կոլեկտիվի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

լ) ընդունում է որոշումներ և արձակում հրամաններ ընկերության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ.

խ) բաժնետերերի ընդհանուր ժողովի քննարկման համար նախապատրաստում է այլ նյութեր և առաջարկություններ, ապահովում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը:

Ընկերության գործադիր տնօրենն իրականացնում է սույն կանոնադրությամբ և ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված այլ իրավասություններ:

53. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը), որը 100-ից ավելի աշխատող ունեցող ձեռնարկություններում պետք է բաղկացած լինի առնվազն 3 հոգուց:

Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են ընկերության բաժնետերերից և այդ աշխատանքի համար չեն վարձատրվում:

Վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է այդ հանձնաժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

54. Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի պաշտոնատար անձանցից պահանջելու անհրաժեշտ նյութեր և բացատրություններ:

55. Վերահսկիչ հանձնաժողովն ըստ ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է եզրակացություն: Առանց այդ եզրակացության ընկերության հաշվեկշիռը ենթակա չէ հաստատման բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

56. Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է ընկերության շահերին վտանգ սպառնալու դեպքում ընկերության խորհրդին առաջարկել ընդհանուր ժողով:

 

7. Ընկերության գործունեության դադարումը

 

57. Ընկերության վերակազմավորումը և գործունեության դադարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

 

Ծանոթագրություն.

Սույն կանոնադրությունը գործում է մինչև տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման փաստացի սկիզբը, որից հետո ընկերության ընդհանուր ժողովը կարող է ընդունել նոր կանոնադրություն: