ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ)» ԹԻՎ 118 ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1962 թվականի հունիսի 28-ին Ժնև քաղաքում ստորագրված` Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
3 հոկտեմբերի 2005 թվականի, քաղ. Երևան Ն-214-3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ) ԹԻՎ 118 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը, Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում) կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, հայտարարում է, որ պարտավորություններ է ստանձնում կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սոցիալական ապահովության բոլոր ուղղությունների նկատմամբ: