ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1994 թվականի N 142
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 7-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների մասին» N 160 որոշման, ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ-ի) վերագործարկման աշխատանքների հույժ կարևորությունից, ինչպես նաև այն մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով ապահովելու, նրանց հոսունությունը կանխելու և սոցիալական որոշ խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. ՀԱԷԿ-ի աշխատողների միջին ամսական աշխատավարձը 1994 թվականի ապրիլի 1-ից սահմանել հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, ներառյալ ջրազուրկ բնակավայրերի համար սահմանված գործակիցը:
(1-ին կետն ուժը կորցրել է 05.10.94 N 473)
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև 1994 թվականի ապրիլի 20-ը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել ՀԱԷԿ-ի հաստիքացուցակը` ըստ նորմատիվային թվաքանակի:
3. Անվճար հատուկ սննդի համար հաստատված ցանկի համաձայն ՀԱԷԿ-ի յուրաքանչյուր աշխատողին օրական հատկացնել միջին հաշվով 50 դրամ:
4. Սահմանել, որ`
ա) մինչև ՀԱԷԿ-ի գործարկումը պաշտոնային դրույքաչափերը և ժամային տարիֆային դրույքները ենթակա են ինդեքսավորման բյուջետային հիմնարկների համար սահմանված կարգով.
բ) հատուկ սննդի համար հատկացվող գումարները ենթակա են ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացմամբ:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Մեծամորի N 130 բուժսանմասը և դեղատունը առաջնահերթ ապահովել ժամանակակից բուժսարքավորումներով և անհրաժեշտ դեղամիջոցներով:
6. ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնությունից հատկացումներ կատարել ՀԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողներին, «Հայատոմէներգո» վարչության ներկայացրած հայտին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը` ապահովել ՀԱԷԿ-ի «Բուժական» հանգստյան տան նորոգման աշխատանքների ավարտը 1994 թվականի 3-րդ եռամսյակում:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանն ու էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` քննության առնել և լուծել Մեծամոր քաղաքի անավարտ շինարարության երեք շենքերի շինարարության և մարզահամալիրի նորոգման հարցը:
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանն ու առևտրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, ՀԱԷԿ-ին հատկացված ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների հաշվին ձեռք բերել սննդամթերք և յուրաքանչյուր ամիս իրացնել ՀԱԷԿ-ի աշխատողներին, համաձայն հավելվածի:
10. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` ապահովել Մեծամոր քաղաքը և ՀԱԷԿ-ի աշխատողներին ալյուրով և հացով:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատողների վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 296 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱԷԿ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԻՐԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
-------------------------------------------------------------Անվանումը ------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------- Քանակը (կգ) -------------------------------------------------------------------- Բրինձ 1 Ձեթ 0,5 Շաքարավազ 1 Ալյուր 2 Կարագ 1
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|