«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 մարտի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 1996 թվականի N 85
քաղ. Երևան
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 4-րդ կետի «է» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» N 585 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «պետական գանձարան» բառերից հետո լրացնել «իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը:» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը «տեղական մարմինների վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ մշակութային արժեքների:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է մարտի 19-ի N 85 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը, որն ապահովում է այդ արժեքների պահպանությունը, փորձաքննությունը:
Մշակութային արժեքների պահպանության վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները հանրապետության պետական թանգարաններն, արխիվներն և գրադարաններն մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ կազմակերպություններն հանձնելու հարցը:
2. Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին` մշակութային արժեքները մշտական պահպանման չտրված կամ համապատասխան այլ հաստատություններին չհանձնված բռնագրավված մշակութային արժեքները ենթակա են իրացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրացման ենթակա մշակութային արժեքները գնահատվում են ելնելով իրական շուկայական գնից:
3. Մշակութային արժեքները կարող են իրացվել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) և ֆիզիկական անձանց` կանխիկ կամ փոխանցման կարգով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքների իրացումից (հանած իրացման հետ կապված ծախսերը) գոյացած միջոցները բաշխվում են`
ա) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդին.
բ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` համապատասխան ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու համար:
գ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` համապատասխան դատարանների նյութատեխնիկական վիճակը բարելավելու համար.
դ) 10 տոկոսը թողնվում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը և օգտագործվում է վարչության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և աշխատողների նյութական խրախուսման համար:
ե) մնացած միջոցները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.1997, N 587 | 04.01.1998, N 85 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|