«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1997 թ. N 495
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդների աշխատանքի կազմակերպման կանոնակարգը հաստատելու մասին» N 24 կգ որոշմամբ հաստատված կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդների պաշտոնային դրույքը` նշված երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդների գործունեությունը ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 1998 թվականի ծախսերի նախահաշվի նախագծում նախատեսել 163990 ԱՄՆ-ի դոլարին համարժեք միջոցներ, այդ թվում`
Ռուսաստանի Դաշնությունում` |
33015 ԱՄՆ-ի դոլար, |
Ամերիկայի Միացյալ Նահանգներում` |
60425 ԱՄՆ-ի դոլար, |
Հունաստանի Հանրապետությունում` |
43000 ԱՄՆ-ի դոլար, |
Իրանի Իսլամական Հանրապետությունում` |
27550 ԱՄՆ-ի դոլար: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |