«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 մարտի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1996 թվականի N 82
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 506 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 506 որոշման կիրարկման կապակցությամբ ավելացված արժեքի հարկով հարկվող սննդամթերքի առանձին տեսակների իրացման գծով անհրաժեշտ վերահաշվարկների կատարման հետևանքով հարկ վճարողների գործունեությունից անկախ պատճառներով նրանց նկատմամբ լրացուցիչ տույժերի և տուգանքների կիրառման հնարավորությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ավելացված արժեքի հարկից ազատվող` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների ցանկը հաստատելու մասին» N 506 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված և մինչև այդ որոշման կիրարկումն ավելացված արժեքի հարկից ազատված 1995 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առաքված սննդամթերքի առանձին տեսակների իրացման մասով հաշվապահական հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում կատարել անհրաժեշտ վերահաշվարկներ` դրանց արդյունքներն արտացոլելով 1995 թվականի տարեկան ամփոփ հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում կատարված առաքումների գծով անհրաժեշտ վերահաշվարկները սահմանված ժամկետում իրականացնելու և դրանցից բխող հարկային լրացուցիչ պարտավորությունները 1995 թվականի արդյունքներով օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կատարելու դեպքում հարկ վճարողներին ազատել հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից ու տույժերից` լրացուցիչ պարտավորությունների մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|