«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 1996 թվականի N 70
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 426 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկի սահմանման մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ սահմանված ցանկի 2-րդ կետում «բացի» բառից հետո լրացնել «0,4 կվ բաշխիչ ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 70 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|