ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1994 թվականի N 183
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսների որոշման կարգը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսները:
3. Սահմանել, որ մինչև գույքի գների փոփոխման ինդեքսների որոշման կարգի հաստատումը, սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների գույքի արժեքի փոփոխման ինդեքսները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի և «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված դեպոզիտի միջին տոկոսադրույքի չափը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգում պետական ձեռնարկությունները, նրանց կազմից առանձնացվող կառուցվածքային ստորաբաժանումները, անավարտ շինարարության օբյեկտները, լուծարված ձեռնարկությունների գույքը դիտարկվում են որպես սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտներ:
2. Սույնով սահմանվում է սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների, ձեռնարկության կազմից առանձնացվող կառուցվածքային ստորաբաժանումների, անավարտ շինարարության օբյեկտների գնի որոշման և լուծարված ձեռնարկությունների գույքի արժեքի գնահատման կարգը:
3. Սույն կարգի համաձայն որոշվում են օբյեկտի գինը և լուծարված ձեռնարկությունների գույքի արժեքը սեփականաշնորհման և ապապետականացման բոլոր ձևերի համար:
4. Ձեռնարկության գինը որոշվում է նրա գույքի արժեքի գնահատման հիման վրա:
II. ԳՆԱՀԱՏՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ
5. Գնահատվող գույքի կազմի մեջ մտնում են`
հիմնական միջոցները և այլ շրջանառու միջոցներ.
պաշարները և ծախսերը.
դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվներ: Սառեցված և շրջանառությունից հանված օտարերկրյա արժույթով դրամական միջոցների գնահատումը կատարվում է յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի սեփականաշնորհման մասին որոշում ընդունելիս.
երկարաժամկետ պասիվները.
հաշվարկները և այլ պասիվներ:
6. Գնահատման ենթակա են միայն օբյեկտի փոխառու պասիվները:
7. «Փոքր» օբյեկտների գնահատվող գույքի կազմում չեն ընդգրկվում այն ապրանքները, որոնք արտացոլված են «Ձեռնարկության հաշվեկշիռ ձև 1-ի» 162-րդ տողում:
III. ԳՆԱՀԱՏՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Պետական ձեռնարկությունների գույքի արժեքը որոշվում է սեփականաշնորհման կամ ապապետականացման նպատակով կատարված գույքագրման տվյալների (ընդ որում, հաշվեկշռում չարտացոլված բոլոր ակտիվները ցույց են տրվում գույքագրման ակտում առանձին ցուցակով և գնահատվում սույն կարգի համաձայն), հաշվեկշռային արժեքի, Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվների հիման վրա հաշվարկված մաշվածքի մեծության, գնահատման պահին պաշտոնապես գործող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսների հիման վրա:
Գույքի գնահատման պահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից գույքի գնահատման անցկացման համար տրված հրամանի ամսաթիվը:
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ա) Հիմնական միջոցների գնահատման կարգը
Որպես հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքներ ընդունվում են դրանց վերականգնողական արժեքները, հաշվարկված գնահատման պահին պաշտոնապես գործող վերագնահատման կարգի համաձայն:
Հիմնական միջոցների արժեքը (բացառությամբ շենքերի և շինությունների) որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների արժեքների գումար, ընդ որում`
մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.
80 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի չափով.
հաշվեկշռում չարտացոլված հիմնական միջոցները գնահատվում են ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված գների, իսկ մաշվածությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ամորտիզացիոն նորմատիվների հիման վրա` որպես շահագործման սկիզբ ընդունելով դրանց արտադրության տարեթիվը, ընդ որում, արագացված ամորտիզացիոն նորմաներ չեն կիրառվում: Հաշվեկշռում չարտացոլված չտեղակայված հիմնական միջոցների համար մաշվածություն չի հաշվարկվում, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:
Հիմնական միջոցների արժեքը հաշվարկվում է` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսները:
Շենքերի և շինությունների արժեքը որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված և հաշվեկշռում չարտացոլված շենքերի և շինությունների գնահատված արժեքների գումար:
Հաշվեկշռում արտացոլված շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշվարկված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Ընդ որում`
մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.
80 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի չափով:
Հաշվեկշռում չարտացոլված շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է ըստ մասնագիտացված կազմակերպության եզրակացության:
Շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է, կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսները:
«Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է որպես դրանց տարածքների ընդհանուր մակերեսի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված 1 քառ. մետրի արժեքի և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից հաստատված տարածքի արժեքի ուղղիչ գործակիցների արտադրյալ, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի: «Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվում ներքին հարդարման աշխատանքների արժեքը:
«Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է, կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսները:
բ) Ոչ նյութական ակտիվների գնահատման կարգը
Ոչ նյութական ակտիվները գնահատվում են ըստ հաշվեկշռի` հանելով հաշվարկված մաշվածությունը, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի:
գ) Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների գնահատման կարգը
Կապիտալ ներդրումները գնահատվում են համաձայն սույն կարգի N 5 հավելվածի, ելնելով նախագծային աշխատանքների, անավարտ շինարարության, տեղակայման ենթակա սարքավորումների, տեղակայված սարքավորումների, տեղակայում չպահանջող սարքավորումների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռում արտահայտված արժեքից և արժեքի փոփոխման ինդեքսից:
Անավարտ շինարարության օբյեկտների արժեքն իջեցվում է կախված օբյեկտի շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետներից, հետևյալ չափերով` եթե օբյեկտի շինարարությունը դադարեցված է 6 ամսից մինչև մեկ տարով, անավարտ շինարարության արժեքն իջեցվում է 10 տոկոսով, 1-2 տարով` 20 տոկոսով, 2-3 տարով` 30 տոկոսով, 3 տարուց ավելի` 50 տոկոսով:
դ) Երկարաժամկետ ֆինանսական ներդրումների գնահատման կարգը
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 6 հավելվածի: Օտարերկրյա արժույթով երկարաժամկետ ֆինանսական ներդրումները գնահատվում են տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կուրսով, համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:
2. Պաշարների եվ ծախսերի գնահատման կարգը
Պաշարները և ծախսերը գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքով, բացառությամբ`
ա) արտադրական պաշարների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, որոնք գնահատվում են դրանց ձեռքբերման վերջին գներով.
բ) պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է դրանց բացթողման վերջին գնով, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի:
Թանկարժեք մետաղները գնահատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
3. Դրամական միջոցների, հաշվարկների եվ այլ ակտիվների գնահատման կարգը
Դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվները գնահատվում են հետևյալ ձևով`
ա) դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի.
բ) օտարերկրյա արժույթով դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվները գնահատվում են գնահատման պահին Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կուրսով, համաձայն սույն կարգի N 10 հավելվածի:
4. Պասիվների գնահատման կարգը
Պասսիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի, իսկ օտարերկրյա արժույթով փոխառու պասիվները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ պահին սահմանված հաշվարկային կուրսով, համաձայն սույն կարգի N 12 հավելվածի:
IV. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
9. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գինը որոշվում է ակտիվների գումարը պակասեցնելով գնահատված փոխառու պասիվների գումարի չափով` բացառությամբ երկարաժամկետ պասիվների: Վերջիններս հանվում են ակտիվների գումարից միայն այն դեպքում, եթե դրանց վարկատուները համաձայն են տրամադրել այդ վարկերը նոր սեփականատիրոջը, հակառակ դեպքում` չեն պակասեցվում:
10. Լուծարված ձեռնարկության գույքի գին է հանդիսանում նրա լուծարման հաշվեկշռի հիման վրա գնահատված ակտիվների արժեքը:
11. «Փոքր» օբյեկտի գինը որոշվում է ելնելով նրա գույքի վերագնահատված արժեքից և տարածքի արժեքից: Մեկ աշխատատեղով «փոքր» օբյեկտի գինը դրանում աշխատող հաշմանդամների համար հանդիսանում է օբյեկտի վերագնահատված մնացորդային արժեքը` կիրառելով տվյալ տեղաբաշխման շրջանի և ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն տարածքի ուղղիչ գործակիցը:
12. Պետական գույքը վարձակալի կողմից գնման դեպքում`
ա) եթե տրված են վարձակալության միայն օբյեկտի հիմնական միջոցները, ապա գինը որոշվում է փոխանցիկ հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների գնահատմամբ.
բ) եթե մնացած ակտիվները վաճառվել են տարաժամկետ վճարման ձևով, ապա գույքի արժեքին ավելանում է դրանց չվճարված մասը, հաշվի առած արժեքի փոփոխման ինդեքսը.
գ) եթե վարձակալը պարտավորվել է վճարել պարտքերը, ապա հիմնական միջոցների գնահատված արժեքի և չվճարված ակտիվների արժեքի գումարը պակասեցվում է պարտքի չվճարված մասի չափով:
13. Անավարտ շինարարության օբյեկտի արժեքը սույն կարգի III գլխի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, հաշված արժեքն է:
14. Ապապետականացվող օբյեկտի գույքի արժեքը գնահատվում է սույն կարգի III գլխին համապատասխան:
V. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գինը կամ օբյեկտի գույքի արժեքը հաշվարկում է վարչությունը, համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
16. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գնի կամ գույքի արժեքի որոշման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով, համաձայն սույն կարգի NN 1-12 հավելվածների, և եզրափակիչ ակտով` համաձայն N 13 հավելվածի, որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատվում է նաև վարչության պետի կողմից:
Նշված ակտերի պատճենները պարտադիր կերպով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
17. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի գնի կամ գույքի արժեքի որոշման եզրափակիչ ակտին կցվում են`
ա) գույքագրման և գնահատման ակտերը.
բ) փոխանցիկ հաշվեկշիռը.
գ) օբյեկտների կամ գույքի այն մասի ցանկը, որոնք գտնվում են օբյեկտի հաշվեկշռում, սակայն, համաձայն սեփականաշնորհման մասին որոշման, հանված են գույքային համալիրից.
դ) պարտքերի գծով այն պարտավորությունների ցանկը, որոնք չեն դրվում նոր սեփականատիրոջ վրա:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
N |
Հիմնական միջոցների |
Շահագործ-ման տարեթիվը |
Գույքային |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը |
Արժեքի |
Գնահատված արժեքը | ||
|
|
|
|
|
տոկոս |
գումար(հազ. դրամ) |
մինչև 70 %մաշվածություն ունեցող |
70 % և ավելի մաշվածություն ունեցող |
|
(ս5-ս10, կամ ս9xս10)Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
Մինչև 70 %մաշվածություն ունեցող | |||||||||
2. |
70 % և ավելի մաշվածություն ունեցող | |||||||||
|
Ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN ը/կ |
Շենքի, շինության անվանումը |
Շահագործման հանձնման տարեթիվը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածքը |
Մնացորդային արժեքը |
Արժեքի փոփոխման ինդեքսը |
Գնահատված արժեքը |
Ծանոթություն | ||
տոկոս | գումար(հազ. դրամ) | մինչև 80 %մաշվածություն | 80 % և ավելի | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. | Մինչև 80 %մաշվածություն ունեցող |
|||||||||
2. | 80 % և ավելի մաշվածություն ունեցող |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN |
Շենքի, շինությունների բնութագիրը |
Տարածքի մակերեսը |
1 քառ. մ-ի արժեքը |
Տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Գնահատված արժեքը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN |
Ոչ նյութական ակտիվների գնահատումը |
Հաշվեկշռային արժեքը |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը |
Արժեքի |
Գնահատված |
Ծանոթություն | |
տոկոս |
գումար |
|||||||
1. | Բնական ռեսուրսների օգտագործման իրավունք, հողի օգտագործման իրավունք, ջրի օգտագործան իրավունք, բնական այլ ռեսուրսների օգտագործման իրավունք |
|||||||
2. |
Ընդհանուր մակերեսի օգտագործման իրավունք | |||||||
3. | Լիցենզիաներ | |||||||
4. | Պատենտներ | |||||||
5. | Ապրանքանշանի և ֆիրմային անվան օգտագործման իրավունք |
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN ը/կ |
Կապիտալ ներդրումների անվանումները | Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) | Արժեքի փոփոխման ինդեքսը գնահատման պահին |
Գնահատված նախնական արժեքը (հազ. դրամ)(ս3xս4) |
Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը | Արժեքի իջեցման չափը (տոկոս) |
Գնահատված արժեքը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Նախագծային աշխատանքներ |
|
|
|
|
|
|
|
2. |
Անավարտ շինարարություն |
|
|
|
|
|
|
|
3. |
Տեղակայման ենթակա սարքավորումներ |
|
|
|
|
|
|
|
4. |
Տեղակայման սարքավորումներ | |||||||
|
Ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 6 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN |
Հաշվեկշռի հաշվի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Գնահատված արժեքը (հազ. դրամ) |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||||
փայավճարներ | ||||
բաժնետոմսեր | ||||
պարտատոմսեր | ||||
տրամադրված փոխառություններ | ||||
այլ երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||||
Ընդամենը |
(հավելված 7 հանվել է 08.02.96 N 34 որոշում)
ՀԱՎԵԼՎԱԾ N 8 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN ը/կ |
Հաշվեկշռի հաշվի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Ձեռք բերման վերջին գինը (հազ. դրամ) |
Բաց թողնման գինը (հազ. դրամ) | Արժեքի փոփոխման ինդեքսը |
Գնահատված |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. | Արտադրական պաշարներ | ||||||
2. | Աճեցվող և բտվող անասուններ | ||||||
3. | Փոքրարժեք և արագամաշ առարկաներ | ||||||
4. | Անավատ արտադրություն | ||||||
5. | Գալիք ժամանակաշրջանի ծախսեր | ||||||
6. | Պատրաստի արտադրանք պաշարներ | ||||||
7. | Ապրանքներ | ||||||
8. | Շրջանառության ծաղքեր մնացորդ ապրանքների վրա | ||||||
9. | Բեռնված ապրանքներ | ||||||
10. | Ապրանքներ | ||||||
Ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 9 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN |
Հաշվեկշռի հաշվի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված արժեքը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Հաշվարկներ դեբիտորների հետ | |||
ապրանքների, աշխատանքների, | ||||
ծառայությունների համար | ||||
ստացված մուրհակների գծով | ||||
դուստր ձեռնարկությունների հետ | ||||
բյուջեի հետ | ||||
անձնակազմի հետ` գործառնությունների գծով | ||||
այլ դեբիտորների հետ | ||||
2. | Մատակարարներին, կապալառուներին տրված կանխավճարներ | |||
3. | Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ | |||
4. | Դրամական միջոցներ | |||
դրամարկղ | ||||
հաշվարկային հաշիվ | ||||
արժութային հաշիվ | ||||
այլ դրամական միջոցներ` | ||||
հատուկ հաշիվներ բանկերում | ||||
դրամական փաստաթղթեր | ||||
դրամական փոխանցումներ ճանապարհին | ||||
5. | Այլ շրջանառու ակտիվներ | |||
Ընդամենը |
(հավելված 10 հանվել է 08.02.96 N 34 որոշում)
ՀԱՎԵԼՎԱԾ N 11 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN ը/կ |
Հաշվեկշռի հաշվի անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված արժեքը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Երկարաժամկետ պասիվներ |
|||
բանկերի երկարաժամկետ վարկեր | ||||
երկարաժամկետ փոխառություններ | ||||
2. |
Հաշվարկներ և այլ պասիվներ | |||
բանկերի կարճաժամկետ վարկեր | ||||
բանկերի վարկեր աշխատողների համար | ||||
Կարճաժամկետ փոխառություններ | ||||
Վարկային էմիսիայի միջոցներ | ||||
Հաշվարկներ կրեդիտորների հետ` | ||||
- ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար | ||||
- տրված մուրհակների գծով | ||||
- աշխատանքի վճարման գծով | ||||
- սոցիալական ապահովագրության և ապահովության գծով | ||||
- գույքային և անձնական ապահովագրության գծով | ||||
- դուստր ձեռնարկությունների հետ | ||||
- արտաբյուջետային վճարումների գծով | ||||
- բյուջեի հետ | ||||
- այլ կրեդիտորների հետ | ||||
Գնորդներից և պատվիրատուներից ստացված կանխավճարներ | ||||
Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ | ||||
Առաջիկա ծախսերի և վճարների պահեստաֆոնդեր | ||||
Այլ կարճաժամկետ պասիվներ | ||||
Ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 12 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
N N ը/կ |
Արժույթով պասիվներ | Գումարը | Գործող կուրսը | Վերագնահատված արժեքը (հազ. դրամ) (ս3xս4) |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Երկարատև պասիվներ | ||||
2. |
Այլ պասիվներ | ||||
Ընդամենը |
ՀԱՎԵԼՎԱԾ N 13 ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի |
NN |
Ակտիվներ և պասիվներ | Գնահատված արժեքը (հազ. դրամ) |
Հիմնավորում (ակտերի համարները) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հիմնական միջոցներ և այլ շրջանառու միջոցներ | ||
հիմնական միջոցներ, բացառությամբ շենքերի և շինությունների | |||
2. |
Շենքեր, շինություններ | ||
3. |
Ոչ նյութական ակտիվներ | ||
4. |
Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ | ||
5. |
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||
պաշարներ և ծախսեր | |||
դրամական միջոցներ, հաշվարկներ և այլ ակտիվներ | |||
Պասիվներ (ակտիվներից հանվող) | |||
այդ թվում` | |||
Օբյեկտի գինը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|