Գլխավոր տեղեկություն
Համար
N 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.1996-01.10.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1996 թվականի N 42

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 490 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 490 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «ինչպես նաև ջրային փոխադրամիջոցների» բառերը, իսկ «բ» ենթակետում «N 5 հավելվածի» բառերը փոխարինել «NN 5ա և 5բ հավելվածների» բառերով, ինչպես նաև կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 12 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 13 հավելվածի:».

գ) որոշմամբ հաստատված կարգի NN 4 և 5 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հոկտեմբերի 29-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 16-ի «Փոքրաչափս նավերի օգտագործումը կարգավորելու միջոցառումների մասին» N 667 որոշումը» N 669 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հավելված N 4

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N/N
ը/կ

Մեքենայի
պետհամա-րանիշը

Սեփականատիրոջ
ազգանունը,
անունը,
հայրանունը

Սեփակա-նատիրոջ
բնակության
հասցեն

Մեքենայի
մակնիշը

Շարժիչի
հզորությունը

Սեփականության
ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

ՀՀ ներքին գործերի նախարարության
համապատասխան ստորաբաժանման ղեկավար

 

_______________________________

(ստորագրությունը)

 

«   » __________________ 199  թ.

 

 

Հավելված N 5ա

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ___________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N/N
ը/կ

Մեքենայի
պետհամա-րանիշը

Սեփականատիրոջ
ազգանունը,
անունը,
հայրանունը

Սեփակա-նատիրոջ
բնակության
հասցեն

Մեքենայի
մակնիշը

Շարժիչի
հզորությունը

Սեփականության
ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

ՀՀ ներքին գործերի նախարարության
համապատասխան ստորաբաժանման ղեկավար

 

_______________________________

(ստորագրությունը)

 

«   » __________________ 199  թ.

 

 

Հավելված N 5բ

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N/N
ը/կ

Մեքենայի
պետհամա-րանիշը

Սեփականատիրոջ
ազգանունը,
անունը,
հայրանունը

Սեփակա-նատիրոջ
բնակության
հասցեն

Մեքենայի
մակնիշը

Շարժիչի
հզորությունը

Հաշվառումից

հանելու

ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

ՀՀ ներքին գործերի նախարարության
համապատասխան ստորաբաժանման ղեկավար

 

_______________________________

(ստորագրությունը)

 

«   » __________________ 199  թ.

 

 

Հավելված N 12

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N/N
ը/կ

Սեփականատիրոջ
ազգանունը,
անունը,
հայրանունը

Սեփակա-նատիրոջ
բնակության
հասցեն

Շարժիչի
հզորությունը

Ջրային փոխադրամիջոցի
մակնիշը

Սեփականության
ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների
անվտանգ կատարման և լեռնային հսկողության
վարչության համապատասխան ստորաբաժանման
ղեկավար

 

 

 

_______________________________

(ստորագրությունը)

 

«   » __________________ 199  թ.

 

 

Հավելված N 13

Քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները
ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. _________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

N/N

ը/կ

Նախկին սեփականատիրոջ

Նոր սեփականատիրոջ

Շարժիչի
հզորությունը

Ջրային փոխադրամիջոցի
մակնիշը

Սեփականության ձևակերպման
ամսաթիվը

ազգանունը,
անունը,
հայրանունը

բնակության
հասցեն

ազգանունը,
անունը,
հայրանունը

բնակության
հասցեն

1

2

3

4

5

6

7

8

 

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների
անվտանգ կատարման և լեռնային հսկողության
վարչության համապատասխան ստորաբաժանման
ղեկավար

 

 

 

_______________________________

(ստորագրությունը)

 

«   » __________________ 199  թ.