ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1994 թվականի N 26
քաղ. Երևան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի մասնաճյուղ ստեղծելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի հանրապետական բյուջեի նախագծով գիտության ծախսերի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսել 34 հազ. դրամ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի մասնաճյուղի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|