Գլխավոր տեղեկություն
Համար
N 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 1994 թվականի N 61

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերի առաջին պարբերություններում, 2-րդ կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունում և 4-րդ կետում «առևտրի» ու «առևտրական» բառերից հետո ավելացնել «և հասարակական սննդի» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունը, իսկ 2-րդ պարբերության մեջ «առևտրական ձեռնարկություններում» բառերը փոխարինել «պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում» բառերով.

գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից), ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`

ձեռք բերված ապրանքի քանակը և գինը.

ձեռքբերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում` գրանցման հասցեն).

հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով».

դ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «առևտրական ձեռնարկություններն ապրանքների» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն ապրանքների ձեռքբերման և» բառերով, իսկ «պետական հարկային» բառերը փոխարինել «հարկային պետական» բառերով.

ե) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով: Նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ».

զ) որոշման 6-րդ կետում «առևտրական ձեռնարկություններում (անկախ դրանց սեփականության ձևից)» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից), հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության, Հայկոոպի վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի N 93 որոշման 4-րդ կետի համաձայն ընդունված նորմատիվ ակտերում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ