Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.1996-07.04.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1996 թվականի N 23

քաղ. Երևան

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Սևան» ազգային պարկում բնական պաշարների պահպանության, վերարտադրության և արդյունավետ օգտագործման կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը (կցվում է):

2. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկի պահպանական գոտին ընդգրկում է պարկի հաստատված սահմանների և լճի ավազանը գոտևորող ջրաբաժանների միջև ընկած տարածքները:

3. Սահմանել, որ Սևանա լճից ջրի բացթողումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության հայտի հիման վրա:

4. Հաստատել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կարգը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության պայմանագրի, պայմանագրին կից անձնագրի, ինչպես նաև պայմանագիր կնքելու և թույլատրագիր (լիցենզիա) ստանալու հայտերի ձևերը.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ 6-ամսյա ժամկետում անցկացնել «Սևան» ազգային պարկի սահմաններում գտնվող այլ հողօգտագործողների հաշվառում, ճշտել նրանց կողմից օգտագործվող հողամասերի չափերն ու սահմանները և միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հողօգտագործման հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ ամենայնի աջակցել «Սևան» ազգային պարկի գործունեությանը և Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նորովի կազմակերպման աշխատանքներին:

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում կատարել հետևյալ բովանդակությամբ լրացումը.

 

«Հայաստանի Հանրապետության
բնապահպանության և ընդերքի
նախարարություն

Սևանա լճում
արդյունագործական
ձկնորսություն»:
 

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 8-ի «Սևան» ազգային պարկի մասին» N 210 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 Թ.
ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 23 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրավազաններում ձկնորսության կանոններով և սույն կարգով:

2. Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ կարող են զբաղվել ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) և անհատ ձեռներեցները (այսուհետև` ձեռնարկություն):

3. Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունն իրականացվում է թույլատրագրի և պայմանագրի հիման վրա:

 

II. Արդյունագործական ձկնորսության թույլատրագրեր տալը

 

4. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կողմից (այսուհետև` նախարարություն), նախարարության թույլատրական հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:

Թույլատրական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանական դատախազության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակայնության ներկայացուցիչները:

Հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարը:

5. Թույլատրագիր ստանալու համար ձեռնարկությունները նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) թույլատրագիր ստանալու հայտ

 բ) ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց նախագծերը.

գ) թույլատրագիր ստանալու համար սահմանված վճարի մուծումը հաստատող փաստաթուղթ:

6. Թույլատրագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև 5 տարի:

 

III. Արդյունագործական ձկնորսության կազմակերպումն ու պայմանագրերի կնքումը

 

7. Յուրաքանչյուր որսասեզոնի համար Սևանա լճում որսի ենթակա ձկան ընդհանուր քանակն ըստ տեսակների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարության ներկայացմամբ:

8. Որսասեզոնի ժամկերներն ու որսատարածքները, լողամիջոցների տեսակներն ու թվաքանակները, որսագործիքների տեսակները սահմանում է նախարարությունը:

9. Որսասեզոնի բացումից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ նախարարությունը մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկում է տվյալ որսասեզոնի ժամկետների, որսի ենթակա ձկան տեսակների և քանակների, ինչպես նաև արդյունագործական ձկնորսության պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտեր ընդունելու մասին:

10. Հայտերը գրանցվում և քննության են առնվում նախարարության կողմից:

Ձեռնարկությունը հայտին կից ներկայացնում է սահմանված կարգով տրված թույլատրագրի պատճենը:

11. Նախարարությունը ընդունված հայտերի վերաբերյալ արդյունագործական ձկնորսության պայմանագիր կնքելու որոշում է ընդունում հայտարարության հրապարակումից հետո 50-օրյա ժամկետում և այդ մասին գրավոր տեղեկացնում ձեռնարկությանը:

12. Նախարարության որոշման հետ անհամաձայնության դեպքում ձեռնարկությունը կարող է այն գանգատարկել դատական կարգով` որոշումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

13. Նախարարության դրական որոշման դեպքում ձեռնարկության և «Սևան» ազգային պարկի միջև (այսուհետև` պարկ) 25-օրյա ժամկետում կնքվում է արդյունագործական ձկնորսության պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրվում է ձեռնարկությանը, նախարարությանը և պարկին:

Իր մեղքով նշված ժամկետում պայմանագիրը չկնքվելու դեպքում ձեռնարկությունն արդյունագործական ձկնորսությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերում ընդհանուր հիմունքներով:

Պայմանագիր կնքվում է միայն այն ձեռնարկությունների հետ, որոնց պատկանող լողամիջոցները սահմանված կարգով գրանցված և հաշվառված են Հայլեռտեխհսկողության մարմինների կողմից, ենթարկվել են ամենամյա տեխնիկական զննման, իսկ նավավարներն ունեն լողամիջոցի վարման իրավունքի վկայական:

Պայմանագիրը կողմերի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է, որով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հատկացված որսատարածքները, որսի ենթակա ձկան, որսագործիքների և լողամիջոցների տեսակներն ու թվաքանակները, ձկնորսության պայմաններն ու ժամկետները, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի վաղակետ լուծման կարգը, ինչպես նաև կողմերի փոխհարաբերությունը կարգավորող այլ պայմաններ:

Պայմանագրին կցվում է անձնագիր, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի ենթակա և որսված ձկան քանակի, տեսակի, ինչպես նաև պայմանագրով և ձկնորսության կանոններով նախատեսված այլ պայմանների ու պահանջների կատարման վերաբերյալ:

14. Պայմանագիրը կնքվում է միայն տվյալ որսասեզոնի ամբողջ ժամանակամիջոցի կամ դրա որոշակի հատվածի համար:

15. Կնքված պայմանագիրը գրանցվում և հաշվառվում են պարկի կողմից:

16. Թույլատրագիրը, պայմանագիրը և դրան կից անձնագիրը կորցնելու դեպքում ձեռնարկությունը պարտավոր է դադարեցնել ձկան որսը և 3-օրյա ժամկետում դիմել`

ա) նախարարությանը` թույլատրագրի կրկնօրինակն ստանալու համար.

բ) պարկին` պայմանագրի և դրան կից անձնագրի կրկնօրինակն ստանալու համար:

Կրկնօրինակները տրվում են 3-օրյա ժամկետում:

17. Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Արդյունագործական ձկնորսության վերահսկողությունը

 

18. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերահսկողությունն իրականացնում է պարկի պահպանության ծառայությունը:

19. Ծառայությունը, նախքան ձկնորսության սկսվելը, կնքում է ձկնորսության համար նախատեսված գործիքները, գրանցում լողամիջոցները: Ձկնորսության ընթացքում` չկնքված որսագործիքների և չգրանցված միջոցների հայտնաբերումը համարվում է ձկնորսության կանոնների խախտում:

20. Սևանա լճի լողամիջոցների մուտքը և ելքը թույլատրվում է օրվա լուսային ժամերին` այդ նպատակով սահմանված համապատասխան տեսչական կետերից:

21. Տեսչական կետերում պահպանության ծառայությունը սահմանում է մշտական վերահսկողություն, որի ընթացքում ստուգվում են թույլատրված և փաստացի որսված ձկան տեսակի, քանակի, չափի, որսագործիքների, լողամիջոցների և հատկացված տարածքի համապատասխանությունը, ինչպես նաև ձեռնարկության կողմից ձկնորսության կանոնների պահպանումը: Ստուգմանը կարող են մասնակցել արդյունագործական ձկնորսության իրավունք ստացած ձեռնարկությունների, հասարակայնության ներկայացուցիչներ:

Պահպանության ծառայությունը ստուգումներ է անցկացնում նաև Սևանա լճի մակերևույթի վրա:

Յուրաքանչյուր ստուգումից հետո պայմանագրին կից արձանագրում պահպանության ծառայությունը կատարում է համապատասխան գրառում:

22. Ստուգումների ընթացքում բնապահպանական օրենսդրության, ձկնորսության կանոնների, թույլատրագրի և պայմանագրի պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Պահպանության ծառայությունն արձանագրությունը ներկայացնում է պարկի տնօրինությանը:

23. Ձեռնարկությունը պարկի կամ նրա պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող է գանգատարկել դատական կարգով:

24. Պարկի կամ նրա պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) հետևանքով ձեռնարկությանը պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Արդյունագործական ձկնորսության իրավունքի դադարումը

 

25. Արդյունագործական ձկնորսության իրավունքը դադարում է`

ա) թույլատրագրի կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու.

բ) թույլատրագրի կամ պայմանագրի գործողությունը սահմանված կարգով վաղակետ լուծելու.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

VI. Պատասխանատվությունն արդյունագործական ձկնորսության կարգի խախտման համար

 

26. Սույն կարգի խախտմամբ արդյունագործական ձկնորսությունն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 Թ.
ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 23 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Սևան» ազգային պարկը (այսուհետև` պարկ) բնապահպան գիտահետազոտական հիմնարկ է, որն իրականացնում է Սևանա լճի ու նրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարների պահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը, այդ աշխատանքների գիտական հիմնավորումը, տվյալ բնագավառում միջազգային համագործակցությունը, աջակցում է պարկի տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը:

Պարկը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը (այսուհետև` նախարարություն):

2. Պարկը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված տարածքների միակ մշտական օգտագործողն է: Այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք այդ տարածքներում գործունեություն կարող են իրականացնել սույն կանոնադրությանը համապատասխան` միայն պարկի համաձայնությամբ և պայմանագրային հիմունքներով:

Պարկի սահմաններում կարող են գտնվել նաև հողի այլ սեփականատերերի և օգտագործողների հողամասեր, որտեղ իրականացվող տնտեսական գործունեությունը չպետք է հակասի պարկի կանոնադրությանը:

3. Պարկն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Պարկի խնդիրները

 

4. Պարկի խնդիրներն են`

ա) Սևանա լճի ու նրա ավազանի բնական էկոհամակարգերի և բնական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը.

բ) զբոսաշրջիկության և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և բնապահպանական գիտելիքների տարածումը.

գ) պարկի տարածքների տնտեսական օգտագործման գիտական հիմունքների մշակումը և դրանց ներդրման կազմակերպմանն օժանդակումը.

դ) Սևանա լճի ու նրա ավազանի էկոհամակարգերի և բնական պաշարների կադաստրի կազմման ու վարման համար անհրաժեշտ տվյալների ապահովումը.

ե) Սևանա լճի ավազանի բնապատմական թանգարանի հիմնադրումը.

զ) գիտահետազոտական, գիտահանրամատչելի նյութերի հրատարակումը.

է) իր իրավասության շրջանակներում միջազգային գիտական համագործակցության իրականացումը, գիտաժողովների, խորհրդակցությունների կազմակերպումը.

ը) պարկի և նրա պահպանական գոտու տարածքում տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) կողմից բնապահպան օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը:

 

III. Պարկի տարածքային կազմակերպումը

 

5. Պարկի տարածքը բաժանվում է հետևյալ գործառնական գոտիների`

ա) արգելոցային (ընդգրկում է պարկի տարածքում գտնվող արգելոցներն ու արգելավայրերը).

բ) հանգստյան (ռեկրեացիայի).

գ) տնտեսական:

 

IV. Պարկի ռեժիմը

 

6. Պարկի արգելոցային գոտու տարածքում արգելվում են`

ա) հողերի և բնական մյուս պաշարների օգտագործումը.

բ) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ պարկի արգելոցային գոտու գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության).

դ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը.

ե) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվաքանակի ավելացման նպատակով տարվող որևէ աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը.

զ) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ պարկի արգելոցային գոտու տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).

է) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունանյութերի և պարարտանյութերի օգտագործումը.

ը) հետախուզական աշխատանքներ, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերը.

ի) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է պարկի արգելոցային գոտու բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:

7. Պարկի արգելոցային գոտու տարածքում կարող են իրականացվել`

ա) մարդու գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումները.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների ու վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջիկություն.

դ) պատմամշակութային օբյեկտների ամրակայման, վերականգնման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Պարկի արգելոցների տարածք մուտքը թույլատրվում է`

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև պարկի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար` պարկի կամ նախարարության անցագրերով` անվճար.

բ) զբոսաշրջիկների և էքսկուրսիոն խմբերի ու անհատ քաղաքացիների համար` վճարովի:

9. Պարկի հանգստյան գոտու տարածքում արգելվում են`

ա) հանգստի (ռեկրեացիայի) կազմակերպման հետ չառնչվող արտադրական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.

բ) հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.

գ) բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցումը.

դ) ոչ ռեկրեացիոն նպատակներով բնական պաշարների օգտագործումը.

ե) վնասատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով թունանյութերի և պարարտանյութերի օգտագործումը.

զ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

10. Պարկի հանգստյան գոտու տարածքում թույլատրվում են`

ա) քաղաքացիների երկարատև և կարճատև հանգիստը.

բ) գործող օրենսդրությանը համապատասխան սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով հատկապես առանձնացված վայրերում.

գ) ռեկրեացիայի նպատակով հողերը ժամանակավոր օգտագործման և վարձակալության տրամադրելը.

դ) սանիտարական և խնամքի ծառահատումները.

ե) մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

զ) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

է) տրանսպորտային միջոցների մուտքը և կանգառը այդ նպատակով հատկապես առանձնացված վայրերում.

ը) վրանների տեղադրումը, խարույկ վառելը և ռեկրեացիայի հետ կապված այլ գործողություններ` դրանց համար հատկապես առանձնացված վայրերում:

11. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

ա) պարկի գործունեության հետ չառնչվող արտադրական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.

բ) հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.

գ) բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցումը.

դ) վնասատուների դեմ պայքարի նպատակով թունանյութերի օգտագործումը:

12. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

ա) հողերի վարձակալության տրամադրումը` ռեկրեացիոն սպասարկմանը նպաստող` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրության կազմակերպման նպատակով.

բ) օրգանական պարարտանյութերի օգտագործումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային, բուսական և կենդանական պաշարների օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը.

դ) էկոլոգիապես մաքուր ազգային արհեստագործական արտադրությունների կազմակերպումը.

ե) էկոլոգիական և գիտաճանաչողական էքսկուրսիաներն ու զբոսաշրջիկությունը.

զ) սանիտարական և խնամքի ծառահատումները.

է) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

13. Պարկի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է պարկի հետ համաձայնեցված և նրա էկոլոգիական համակարգին չվնասող ցանկացած տնտեսական գործունեություն:

 

V. Պարկի պահպանության կազմակերպումը

 

14. Պարկի պահպանությունը կազմակերպում և ղեկավարում են պարկի տնօրենը և պարկի պահպանության հարցերով տնօրենի տեղակալը:

15. Պարկի պահպանությունն իրականացնում է պարկի պահպանության ծառայությունը:

16. Պարկի պահպանության ծառայության աշխատողներն իրավունք ունեն`

ա) ստուգելու պարկի արգելոցային գոտու տարածք մուտք գործող քաղաքացիների և պաշտոնատար անձանց թույլտվությունները և անձը հաստատող փաստաթղթերը.

բ) կանխարգելելու և դադարեցնելու քաղաքացիների ու պաշտոնատար անձանց` պարկի ռեժիմին հակասող բոլոր գործողությունները.

գ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերցնելու պարկի ռեժիմը խախտող անձանց գործիքները, առարկաները, տրանսպորտային միջոցները և զենքը.

դ) կազմելու պարկի ռեժիմի, բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրություն և այն ներկայացնելու համապատասխան մարմիններին` իրավախախտում թույլ տված անձանց իսկությունը պարզելու նպատակով անհրաժեշտության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց բերելով ներքին գործերի բաժին կամ պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմնի շենք.

ւ կազմակերպություններ և ստուգելու դրանց կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման վիճակը:

17. Պարկի պահպանության ծառայության աշխատողները ծառայողական պարտականություններ կատարելիս կրում են սահմանված կարգով հաստատված համազգեստ և հրազեն:

18. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պարկի պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Պարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ներկայացնելու հայցեր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից պարկի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ:

 

VI. Պարկի գիտահետազոտական գործունեությունը

 

20. Պարկում տարվող գիտական հետազոտությունները նպատակաուղղվում են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, բնական գործընթացների և երևույթների երկարաժամկետ դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, տվյալ տարածաշրջանի էկոլոգիական վիճակի գնահատմանն ու կանխատեսմանը, ինչպես նաև բնական պաշարների պահպանության, վերարտադրության և արդյունավետ օգտագործման գիտական հիմունքների մշակմանը:

21. Գիտահետազոտական աշխատանքներն իրագործվում են պարկի աշխատողների ուժերով` համաձայն նախարարության հաստատած ծրագրերի: Այդ աշխատանքներին պայմանագրային հիմունքներով կարող են մասնակցել նաև բուհական, ակադեմիական և ճյուղային այլ գիտական հիմնարկների աշխատողներ:

22. Պարկում կարող են պայմանագրային հիմունքներով իրականացվել նաև այլ գիտահետազոտական աշխատանքներ, եթե դրանք չեն հակասում պարկի գործունեությանը և խնդիրներին:

23. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում և ղեկավարում են պարկի տնօրենը և նրա գիտական հարցերով տեղակալը:

24. Պարկում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ: Դրա կազմման կարգը, թվաքանակը և իրավասությունը սահմանվում են նախարարության հաստատած կանոնադրությամբ, իսկ անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարը:

 

VII. Պարկի կառավարումը

 

25. Պարկը ղեկավարում է տնօրենը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում նախարարության կողմից, կոնտրակտային եղանակով:

26. Պարկի տնօրենն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում պարկի տնօրենի կողմից` նախարարության համաձայնությամբ:

27. Պարկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մյուս աշխատողները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում պարկի տնօրենի կողմից:

28. Պարկի կառուցվածքը և հաստիքային ցուցակը հաստատում է նախարարությունը:

 

VIII. Պարկի գույքը և ֆինանսական միջոցները

 

29. Պարկին ամրակցված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գտնվում է պարկի օպերատիվ կառավարման ներքո:

30. Պարկի պահպանման ծախսերը կատարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին: