Գլխավոր տեղեկություն
Համար
N 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1994 թվականի N 88

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության, հաշվառման և վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ 1994 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների, համաձայն հավելվածի, արտահանման կամ ներմուծման դեպքում պետք է եռամսյակը մեկ անգամ (մինչև 3-րդ ամսվա 25-ը) համապատասխան վիճակագրական հաշվետվություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության միասնական ձևերը և այդ ձևերի լրացման կարգի մասին հրահանգը, իսկ երկամսյա ժամկետում կազմակերպել արտաքին տնտեսական գործունեության ծառայությունների դասակարգչի` հայերեն և ռուսերեն հրատարակումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների արտահանման և ներմուծման գործառնություններ իրականացնելիս կատարում են հստակ հաշվառում` ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին մատուցած ծառայությունների տարանջատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.
ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի
N 88 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ծառայությունների անվանումը

Ծառայությունների դասակարգման ծածկագիրը

1

2

Շինարարական աշխատանքներ 9950.00000
Ավտոմեքենաների և մոտոցիկլետների վաճառքի, տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ

9961.00000

Հյուրանոցների և ռեստորանների ծառայություններ 9964.00000
Տրանսպորտային ծառայություններ (ցամաքային ծովային, օդային)` մարդատար, բեռնատար և այլն 9970.00000-
9974.69000,
9974.80000
9974.90000
Ծառայություններ տուրիզմի բնագավառում 9974.70000-
9974.72000
Կապի և փոստերի ծառայություններ

9975.00000-
9975.49000

Ֆինանսական ծառայություններ 9981.00000-
9981.19000
Ապահովագրական ծառայություններ (կյանքի, ունեցվածքի, տրանսպորտային միջոցների, բեռների և այլն)

9981.20000-
9981.29900

Ֆինանսական օժանդակ ծառայություններ (ֆինանսական շուկաների կազմակերպման, ֆոնդային բորսաների գործունեության հետ կապված)

9981.30000
9981.32000

Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ 9982.00000
Վարձակալության ծառայություններ (վարձակալություն առանց անձնակազմի, անձնական օգտագործման առարկաների և կենցաղային ապրանքների)

9983.00000
9983.20900

Համակարգչային տեխնիկայի ծառայություններ և դրա հետ կապված սպասարկում

9984.00000

Ծառայություններ հետազոտությունների և մշակումների բնագավառում 9985.00000
Ծառայություններ իրավաբանական, հաշվապահական, շուկայական հետազոտությունների բնագավառներում, խորհրդատվական ծառայություններ ճարտարապետության, ճարտարագիտության (ինժեներային) և այլ տեխնիկական բնագավառներում

9986.00000-
9986.76900

Գովազդային և առևտրային (կոմերցիոն) այլ ծառայություններ

9987.00000-
9987.90990

Հետաքննությունների անցկացման և անվտանգության ապահովման ծառայություններ

9987.30000

Ծառայություններ գյուղատնտեսության, լեռնաարդյունահանման և վերամշակման բնագավառներում

9988.00000

Տպագրական ծառայություններ 9988.44200
Մետաղներից արտադրանքի, մեքենաների և սարքավորումների արտադրությանը վերաբերող ծառայություններ (ներառյալ մեքենաների ու սարքավորումների մոնտաժումը)

9988.50000-
9988.59000

Նորոգման ծառայություններ 9988.60000-
9988.68000
Էներգիայի բաշխման ծառայություններ 9988.70000
Ոչ նյութական ակտիվներ 9989.00000
Վարչական կառավարական ծառայություններ 9991.00000
Հասարակությանը մատուցվող ընդհանուր ծառայություններ 9991.20000-
9991.29000
Ծառայություններ կրթության բնագավառում

9992.00000

Ծառայություններ առողջապահության բնագավառում և սոցիալական բնագավառում

9993.00000

Ծառայություններ այլ բնագավառներում 9994.00000-
9999.00000

 

Ծանոթագրություն. Ծառայությունների դասակարգման ծածկագրերի մանրամասն դասակարգումը տրված է արտաքին տնտեսական գործունեության ծառայությունների դասակարգչում: