ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 506
քաղ. Երևան
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ կետի (1994 թվականի դեկտեմբերի 10-ի օրենքի խմբագրությամբ) և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ավելացված արժեքի հարկից ազատվող` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` սույն որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ գործող գերատեսչական նորմատիվ ակտերում:
3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ավելացված արժեքի հարկից ազատվող` ՀՀ տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների
Ալյուր
Հաց և հացաբուլկեղեն
Մանկական սնունդ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.12.1997, N 628 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|