Գլխավոր տեղեկություն
Համար
N 501
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 501

 

քաղ. Երևան

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՈՒՅԹԻ (ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ) ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի դրույթներից, առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման ծավալների հաշվառման ու հարկային կարգապահության ապահովման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կամ ձեռքբերման, կամ իրացման վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի բացակայության, կամ այդ ապրանքների գծով հաշվառում (այդ թվում վաճառքի գների գրանցում) չվարելու հետևանքով առևտրի և հասարակական սննդի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների հասույթի (համախառն եկամտի) ուղղակի հաշվարկման անհնարինության դեպքում այն համապատասխանաբար ընդունվում է կամ ապրանքների ձեռքբերման գներից 35 տոկոս, կամ իրացման գներից 25.93 տոկոս հաշվարկային վերադիրի չափով` իրացված ապրանքների քանակի նկատմամբ:

2. Ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության, սահմանված կարգով այդ ապրանքների հաշվառում (այդ թվում վաճառքի գների հաշվառում) չվարելու դեպքում այդ ապրանքների իրացումից ստացված հասույթի (համախառն եկամտի) որոշումը թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից, կամ ելնելով ստուգման պահին տվյալ շրջանում (շրջանային բաժանում չունեցող քաղաքում) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող համանման առնվազն 3 սուբյեկտների մոտ նմանատիպ ապրանքների գործող գներից կամ տվյալ սուբյեկտի մոտ կատարված այդ ապրանքների հսկիչ գնման միջոցով որոշված գներից, կիրառելով սույն որոշման 1-ին կետում սահմանված վերադիրի նորման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգը կիրառվում է գործունեությունից ստացված սեփականության հավելաճի չափերի որոշման նպատակով:

4. Սույն որոշման 1-3-րդ կետերով սահմանված կարգով որոշվող հասույթի (համախառն եկամտի) հիման վրա շահույթի (զուտ եկամտի), առանձին հարկատեսակների և պարտադիր վճարումների հաշվարկումն իրականացվում է, ինչպես նաև հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների վրա (այդ գործունեության գծով առանձնացված հաշվառում վարելու դեպքում)` այդ գործունեությունից ստացվող հասույթի (համախառն եկամտի) մասով:

6. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ:

7. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ