ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 1995 թվականի N 389
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման և զինվորական կոչումների դրույքաչափերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության կենտրոնական ապարատների, նրանց համակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, զինվորական դատարանների ու Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակիցներով, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողների վարձատրության ամսական չափը հաշվարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 9,5 բազմապատիկ գործակցով:
3. Սահմանել ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերը. շարքայինինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եֆրեյտորինը` շարքայինի նկատմամբ 10 տոկոսով ավելի, իսկ մնացածինը` համաձայն հավելվածի:
4. Մարտական գործողությունների վայր գործուղման ամբողջ ժամանակաընթացքում զինծառայողների վարձատրությունը սահմանել պաշտոնային դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» N 313 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, արտակարգ իրավիճակների պետական վարչության կենտրոնական ապարատների, նրանց համակարգերի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» N 532 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերի և ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերի բարձրացման մասին» N 116 որոշման 1-ին կետը:
6. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված |
ՀՀ պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության,
ազգային անվտանգության պետական վարչության և արտակարգ
իրավիճակների պետական վարչության կենտրոնական ապարատների, նրանց
համակարգերի, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության, զինվորական
դատարանների ու ՀՀ գերագույն դատարանի զինվորական գործերի դատական
կոլեգիայի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը
Զինվորական կոչումներ |
Զինվորական կոչումների |
Կրտսեր սերժանտՍերժանտԱվագ սերժանտԱվագԵնթասպաԱվագ ենթասպաԿրտսեր լեյտենանտԼեյտենանտԱվագ լեյտենանտԿապիտանՄայորՓոխգնդապետԳնդապետԳեներալ-մայորԳեներալ-լեյտենանտԳեներալ-գնդապետ |
1,3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.04.1997, N 62 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|