ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1993 թվականի N 284
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի «Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» N 63 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Թույլատրել բոլոր ձեռնարկություններին, որոնք արտադրում և իրացնում են արտադրատեխնիկական նշանակության արտադրանք, անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, սեփական արտադրանքի այն մասը, որը գերազանցում է պետական պատվերով (պետական կարիքների ապահովման համար) նախատեսված ծավալները, իրացնել սահմանված կարգով հանրապետությունում իրավաբանական անձանց անկանխիկ հաշվարկներով, ֆիզիկական անձանց` կանխիկ դրամով, իսկ հանրապետությունից դուրս գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց` ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ անկանխիկ հաշվարկներով»:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|