ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1995 թվականի N 364
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 568 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի N 568 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտներում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) 6-րդ կետի «ը» ենթակետում «թողարկվող» բառը փոխարինել «թողարկված» բառով.
բ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) տվյալ թողարկման պարտատոմսերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը»: Այդ կապակցությամբ 7-րդ կետի «դ», «ե», «զ», «է», «ը», «թ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» ենթակետեր.
գ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փոխանցվող և հասարակ մուրհակների կամ դրանց կցված լրացուցիչ թերթիկի վրա պետք է լինի փոխանցագիր (ինդոսամենտ)».
դ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.
«զ) տվյալ թողարկման առևտրային արժեթղթերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը»: Այդ կապակցությամբ 10-րդ կետի «զ», «է», «ը», «թ» ենթակետերը համապատասխանաբար համարել «է», «ը», «թ», «ժ» ենթակետեր.
ե) «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով.
«12. Անվանական արժեթղթերի վրա պետք է լինի դրանց սեփականատերերի փոփոխման վերաբերյալ անհրաժեշտ գրառումների տեղ»: Այդ կապակցությամբ 12 և 13-րդ կետերը համապատասխանաբար համարել 13 և 14-րդ կետեր.
զ) 13-րդ կետից հանել «բացի մուրհակներից» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |