ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1993 թվականի N 569
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ, և լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծել ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր` տալով նրան միջնակարգ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:
Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության համար 1993/94 ուսումնական տարում նախատեսել 30 տեղ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը 1993/94 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով նախատեսված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությանը` ելնելով սույն որոշումից, համապատասխան փոփոխություններ կատարել 1993/94 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերում:
3. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` հաստատել ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրի կանոնադրությունը, համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պաշտպանության նախարարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրն ապահովել նյութատեխնիկական միջոցներով, կադրերով, մեթոդական օգնությամբ և գործնական պարապմունքների համար ստեղծել ռազմական ուսումնական կենտրոն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|