ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1995 թվականի N 346
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 52 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշմամբ հաստատված երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) կանոնադրության 12-րդ կետի «զ» ենթակետի «ապահովադիր գրանցվելու» բառերից հետո լրացնել «և պետական սոցիալական ապահովագրության մուծումներ կատարելու» բառերը.
բ) կանոնադրության 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«15. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է մորը: Եթե մայրը չի աշխատում, չի սովորում կամ մահացած է, ինչպես նաև զրկված է ծնողական իրավունքներից, ապա այն նշանակվում է հորը կամ խնամակալին».
գ) կանոնադրության 20-րդ կետում`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է դիմելու ամսից, սույն կանոնադրության 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում. բացի սույն կետում նշված դեպքերից».
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան հաջորդ ամսից, եթե նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո 3 ամսից ոչ ուշ»:
«Ծնողի (խնամակալի) մահվան դեպքում նպաստը նշանակվում է մահվանը հաջորդող ամսից, եթե նպաստ նշանակելու համար դիմումը տրվել է ծնողի (խնամակալի) մահվանից հետո 3 ամսից ոչ ուշ».
դ) կանոնադրության 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաջորդ օրացուցային տարում, նախորդ օրացուցային տարվա նշանակված նպաստի վճարումը շարունակվում է հունվար ամսից, եթե մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներկայացվում է սույն կանոնադրության 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկանքները: Սահմանված ժամկետն անցնելուց հետո նպաստի վճարումը շարունակվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսից».
ե) կանոնադրության 24-րդ կետում «դադարեցման ժամանակից» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը`
«Եթե դիմել է նշված հանգամանքներն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` դիմելու ամսից»:
2. Ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 10-րդ կետը:
3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|