Գլխավոր տեղեկություն
Համար
N 349
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
19 օգոստոսի 1997 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1997 թ. N 349
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) որոշմամբ հաստատված N 1 ցանկը լրացնել հետևյալ ծանոթագրությամբ`

«Ծանոթագրություն:

Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել իրենց խնամողին (ժամկետային)».

բ) որոշմամբ հաստատված` առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգի 12-րդ կետում «ինչպես նաև տեղեկանքներ մշտական բնակության վայրի» բառերը փոխարինել «կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու» բառերով.

գ) որոշմամբ հաստատված «Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը» լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով`

«12. Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին`

ուղեկցողների համար 1000

13. Խուլ, համր հաշմանդամներին

(16 տարեկանից բարձր) 1000

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան