Գլխավոր տեղեկություն
Համար
N 342
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
15.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1995 թվականի N 342

 

քաղ. Երևան

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգը և տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի ձևերը (կցվում են):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վեցամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, հաստատել`

ա) տնտեսական ընկերակցությունների և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների գույքի ու ֆինանսական ցուցանիշների մասին հաշվեկշռի ձևը. դրա լրացման կարգը և հաշվապահական հաշվառման վարման կանոնները.

բ) անհատ ձեռներեցների, տնտեսական ընկերակցությունների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների ստացած եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմը:

3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ու միջազգային կազմակերպություններում աշխատող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հարկ վճարող հանդիսացող քաղաքացիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի N 342 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կանոնակարգվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգը:

 

II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք)` անկախ եկամտի ստացման աղբյուրներից (Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս գտնվող աղբյուրներից):

3. Ֆիզիկական անձանց կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

4. Տնտեսական ընկերակցությունների փայամասնակիցների եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են փայամասնակից ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմին:

Ընկերակցության փայամասնակից ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն թիվ 1 կամ թիվ 2 ձևերի), որի հիման վրա կատարվում է եկամտի հաշվարկ:

5. Ընտանեկան ձեռնարկություն վարող համատեղ սեփականության իրավունքով անձանց միջև եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են սեփականատեր ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմին:

Ընտանիքի անդամները (սեփականատերերը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն թիվ 1 ձևի):

6. Անչափահաս անձանց (մինչև 18 տարեկան երեխաների և խնամակալների) եկամուտներն ամբողջությամբ հայտարարագրվում են նրանց ծնողներից (խնամակալներից) որևէ մեկի կողմից (ըստ վերջիններիս ընտրության) և ներառվում նրանց եկամուտների կազմում:

 

III. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. թիվ 1 ձևի հայտարարագրի I բաժնի 1-ին կետում, մինչև հարկ վճարողների հաշվառման անհատական իդենտիֆիկացիոն համարների համակարգի գործարկումը, լրացվում է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում) պետական ռեգիստրի գրանցման վկայականի համարը:

8. թիվ 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին կետում հեղինակային վարձատրությունների մեջ մտցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի III բաժնում թվարկված եկամուտները, ընդ որում, «մրցույթներում և մրցույթներում ստացված դրամական մրցանակների մասով» ներառվում է միայն դրանց գումարը` սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 24-ապատիկիը (տարվա համար) գերազանցող մասով:

9. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

10. թիվ 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին և 2-րդ կետերում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտները (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով` արտարժույթով ստացված եկամուտները), իսկ 3-րդ կետում` օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից ստացված եկամուտները:

11. թիվ 1 ձևի հայտարարագրի III բաժնի 1-ին կետը լրացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք տարվա որոշակի ժամանակահատվածում (միայն այդ ժամանակահատվածի համար) կամ ամբողջ տարին չեն ունեցել հիմնական աշխատանքի վայր: Ընդ որում, նշված կետի "ա" ենթակետում արտացոլվում է միայն մեկ (առավելագույն) արտոնություն` հաշվարկված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. թիվ 1 ձևի հայտարարագրի III բաժնի 2-րդ կետում արտացոլվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում չնախատեսված, սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի հիման վրա լրացուցիչ սահմանվող արտոնությունները: Այդպիսիք տրամադրվելու դեպքում, արտացոլվում են թիվ 1 ձևի հայտարարագրի IV բաժնի (եկամտահարկի հաշվարկ) աղյուսակ 6-ի 7-րդ ազատ տողում:

13. թիվ 1 ձևի հայտարարագրի IV բաժնի վերջին մասում հարկ վճարողը հայտնում է տվյալ հաշվետու տարվան վերաբերող այն եկամուտների մասին, որոնք փաստորեն ստացվելու և հարկվելու են հետագա ժամանակաշրջանում:

14. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան ստանում են հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան ստանում են հեղինակային վարձատրություններ (բացի հեղինակների ժառանգներից), տարին ավարտվելուց հետո, մարտի 1-ից ոչ ուշ, իրենց բնակության վայրի փաստացի ստացած եկամուտների մասին:

Ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտի աղբյուրի առաջացման դեպքում վերջիններս հայտարարագիր են ներկայացնում եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո, 5-օրյա ժամկետում: Եկամտի աղբյուրի դադարելու դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում:

 

IV. ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. թիվ 2 ձևի հայտարարագրի 12-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա ֆիզիկական անձինք), որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ են ներկայացնում հայտարարագիր և ունեն երեխաների ու խնամարկյալների գծով հարկման ենթակա եկամուտների պակասեցման իրավունք, արտոնություն ստանալու համար պարտավոր են ներկայացվող հայտարարագրին կցել խնամարկյալների առկայությունը հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է վավերացված լինեն այն պետությունների իրավասու պետական մարմինների կողմից, որտեղ վճարողը մշտապես բնակվում էր մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը, իսկ այն դեպքում, երբ խնամքի տակ եղած անձինք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. թիվ 2 ձևի հայտարարագրի 14.2 կետում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում ստացված եկամուտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակաշրջանում օտարերկրյա պետություններում ստացված եկամուտների գումարները:

17. թիվ 2 ձևի հայտարարագրի 15-րդ կետում արտացոլվում են օտարերկրյա ֆիզիկական անձանց հարկման ենթակա եկամուտների պակասեցման հիմքերը և արտոնության չափը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և այլ տեղեկություններ:

18. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում, ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

19. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը եկամուտներ ստանալիս ներկայացնում է հայտարարագիր (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերի) ընթացիկ տարվա ենթադրվելիք եկամուտների մասին` Հայաստանի Հանրապետություն գալու օրվանից 1 ամսվա ընթացքում: Ընդ որում, լրացվում է թիվ 2 ձևի հայտարարագիրը: Այդ դեպքում անհրաժեշտ է ընդգծել «Նախնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը, բացի 14.2 կետից:

20. Տարին ավարտվելուց հետո ներկայացվում է հայտարարագիր փաստացի ստացված եկամուտների մասին` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել թիվ 2 ձևի հայտարարագրի առաջին տողի «Վերջնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը:

Օրացուցային տարվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեությունը դադարելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը տրվում է ամենաուշը 1 ամիս առաջ:

21. Հայտարարագրերը ներկայացվում են օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեության կամ բնակության վայրի հարկային մարմին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի N 342 որոշմամբ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

199  թ. ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասին

 

I բաժին. Ընդհանուր տեղեկություններ

 

Ներմուծեք նկարագրությունը_13385

 

II բաժին. Եկամուտներ ԵՎ ծախսեր *)

 

1. Հեղինակային վարձատրություններ

         

 Աղյուսակ 1.

Որտեղ է ստացվել
եկամուտը (եկամուտներ
վճարողի լրիվ անվանումը
և հասցեն)
Եկամտի ստացման
ժամանակահատվածը
Հաշվարկված
եկամտի

Եկամտի ստացման
համար կատարված

Հարկման
ենթակա
եկամտի
Եկամտի ստացման
աղբյուրի
մոտ պահված
     

տոկոս **)

դրամ

   

1

2

3

4

5

6

7

  

  

  

 
             
             
             
             
             
Ընդամենը`

 

Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)

 

2. Եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների հետ կապ չունեցող այլ աղբյուրներից:

 

2.1. Եկամուտների ձեռնարկատիրական գործունեությունից.

 

Աղյուսակ 2.

Գործունեության
տեսակը, որից
ստացվել է եկամուտը
Գործունեության
տեսակի
ծածկագիրը
Եկամտի
ստացման
ժամանակահատվածը
Ստացված
եկամտի
գումարը
(առանց
անուղղակի հարկերի)
Եկամտի ստացման
հետ կապված ծախսերը
Հարկման
ենթակա
եկամտի
գումարը
Կանխավճարային
ձևով վճարված
հարկի գումարը
       

տոկոս **)

դրամ

   

1

2

3

4

5

6

7

8

                       
                
                 
                    
                
                
                
Ընդամենը`               

 

Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)

 

__________________

 *) Եկամուտներին, ծախսերին և հարկերին վերաբերող գումարներն արտահայտվում են ՀՀ ազգային արժույթով` դրամով:

**) Լրացվում է, եթե ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորված:

2.2. Փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ստացված եկամուտներ.

Աղյուսակ 3.

Եկամուտ վճարողի
լրիվ անվանումը
և հասցեն
Եկամտի ստացման
ամիսը
Հաշվարկված եկամտի
գումարը
Եկամտի ստացման
աղբյուրի մոտ
պահված հարկի գումարը

1

2

3

4

  

 
        
             
       
       
       
       
       
       
       
Ընդամենը`      

 

2.3. Եկամուտներ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից (վարձակալական վճար, վիճակախաղի դրամական շահումներ և այլն).

Աղյուսակ 4.

Եկամուտ վճարողի
լրիվ անվանումը
և փոստային
հասցեն
Ինչի դիմաց է
ստացվել
եկամուտը
Եկամտի
ստացման
ամիսը
Ստացված
եկամտի
գումարը
Եկամտի ստացման
հետ կապված
ծախսերը

1

2

3

4

5

  

  

 
         
          
         
         
           
         
         
         
         
         
Ընդամենը`        

 

3. Եկամուտներ, որոնք ստացվել են օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից.

Աղյուսակ 5.

Պետության
անվանումը,
որտեղ կամ
որտեղից
ստացվել է
եկամուտը
(քաղաքը,
եկամուտ
վճարողի
անվանումը,
հասցեն)
Եկամտի
ստացման
ամսաթիվը
Ստացված եկամտի
գումարը
Եկամտի ստացման
հետ կապված
ծախսերը
Օտարերկրյա
պետություններից
գանձված (պահված)
հարկի գումարը
   

արտարժույթով

դրամով

տոկոս**)

դրամ

արտարժույթով

դրամով

 

  

  

 
               
               
               
               
               
               
               

Ընդամենը`

X

այդ թվում`

ա) հեղինակային

վարձատրություններ

X

բ) եկամուտներ

ձեռնարկատիրական

գործունեությունից

X

Ներմուծեք նկարագրությունը_13394

 

III բաժին. Արտոնություններ

 

Ներմուծեք նկարագրությունը_13386

 

 

IV բաժին. Եկամտահարկի հաշվարկ

 

Աղյուսակ 6.

NN
ը/կ

Ցուցանիշները Հեղինակային
վարձատրությունը
Ձեռնակատիրական
գործունեությունը
Ընդամենը
    Վճար-
ողի
տվյալ-
ներով
ՀՊՏ
տվյալ-
ներով
Տարբե-
րությունը
(+-)
Վճա-
րողի
տվյալ-
ներով
ՀՊՏ
տվյալ-
ներով
Տարբե-
րությունը
(+-)
Վճա-
րողի
տվյալ-
ներով
ՀՊՏ
տվյալ-
ներով
Տարբե-
րությունը
(+-)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1. Եկամտի ընդհանուր գումարը (հայտարագրի II բաժնի 4-րդ կետը)                  
2. Ծախսերի ընդհանուր գումարը (հայտարագրի II բաժնի 5-րդ կետը)                   
3. Հարկաման ենթակա եկամտի պակասեցման ընդհանուր գումարը (III բաժնի 1-ին կետը)
                 
4. Հարկվող եկամտի գումարը (տող 1-տող 2-տող 3)                   
5. Հարկի գումարի հաշվարկ` համաձայն սանդղակի                  
6. Վճարումներ տարվա ընթացքում`
- պահումներ վճարման աղբյուրի մոտ
-կանխավճարային մուծումներ
-ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքում` այլ վճարումներ
                 
7.                    
8. Ենթակա է
լրավճարման
(տող 5-տող 6)
                 
9. Ենթակա է
վերադարձման կամ հաշվանցման
վճարումների հաշվին
(տող 6-տող 5)
                 

Ներմուծեք նկարագրությունը_13387 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի N 342 որոշմամբ

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԵՎ քաղաքացիություն չունեցող անձանց 199  թ. եկամուտների մասին *)

 

Ներմուծեք նկարագրությունը_13389

 

 

 

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ծննդյան տարեթիվը,
ամիսը, օրը

Ազգակցական
կապը

Բնակության վայրը
(հասցեն)

1

2

3

4

       
       
       
       
       

 

Ներմուծեք նկարագրությունը_13388

 

Պետության անվանումը,
որտեղ կամ որտեղից
ստացվել է եկամուտը
(քաղաքը և եկամուտ
վճարողի անվանումը)

Եկամտի
ստացման
ամսաթիվը
Ստացված եկամտի
գումարը
Աղբյուրի մոտ պահված
(գանձված) հարկի
գումարը

արտար-
ժույթով

դրամով

արտար-
ժույթով

դրամով

1

2

3

4

5

3

               
           
           
           
           
           
           
           
                
              
           
           
Ընդամենը`           

 

Ներմուծեք նկարագրությունը_13392

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան