ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2010 թվականի N 277-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. 2010 թվականի նոյեմբերին փախստականների և ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դոնորների համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
|
Ա. Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
|
Գ. Մարաշլյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
|
Ա. Հակոբյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
|
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
|
Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ |
|
Լ. Պետրոսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու (համաձայնությամբ) |
|
Ձ. Աղաջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|