«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1997 թ. N 338
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ի պաշտոնե խորհրդի անդամներ են`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը.
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը,
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:
3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին» N 27, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին»
N 616 և 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 166 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պետրոսյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար (ի պաշտոնե)
Գ. Նանագուլյան
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (ի պաշտոնե)
Ֆ. Սարգսյան
- ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ (ի պաշտոնե)
Ս. Աբրահամյան
- Սյունիքի մարզպետ (ի պաշտոնե)
Ա. Գոմցյան
- Շիրակի մարզպետ (ի պաշտոնե)
Վ. Խաչատրյան
- Լոռու մարզպետ (ի պաշտոնե)
Յու. Սարգսյան
- ՀՊՃՀ-ի պրեզիդենտ (ի պաշտոնե)
Նշանակման
| |||
Կ. Դեմիրճյան | - | «Հայէլեկտրամեքենա» ԱՄ-ի գլխավոր տնօրեն (նախագահ) |
5 |
Ս. Ազատյան | - | «ՀԱԷ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
5 |
Ռ. Աթոյան | - | Երևանի ԱԿՀ-ի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
5 |
Վ. Ավետիսյան | - | ՀՊՃՀ-ի ասպիրանտական դպրոցի ուսանող |
5 |
Կ. Դեմիրճյան | - | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի (տեխնիկական համալսարան) ամբիոնի վարիչ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս |
5 |
Ռ. Ենգոյան | - | «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն |
5 |
Վ. Հարությունյան | - | Երևանի պետական համալսարանի «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ի տնօրեն |
5 |
Լ. Ղուլոյան | - | ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
5 |
Գ. Մարտիրոսյան | - | ՀՀ էներգետիկայի նախարար |
5 |
Շ. Նազարյան |
- |
Հայ կրթական հիմնարկության նախագահ (ԱՄՆ) |
5 |
Խ. Պարսամյան | - | արքեպիսկոպոս, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ (ԱՄՆ) |
5 |
Հ. Պարսամյան | - | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտների Լոս-Անջելոսի միության պատվավոր նախագահ (ԱՄՆ) |
5 |
Գ. Պողպատյան | - | ՀՀ կապի նախարար |
5 |
Մ. Ջամբազյան | - | Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն (ԱՄՆ) |
5 |
Ա. Սաֆարյան | - | «Հրազդանմեքենա» ՓԲԸ-ի նախագահ |
5 |
Ա. Վարդանյան | - | «Տրանզիստր» ԱՄ-ի տնօրեն |
5 |
Ն. Ուզունօղլու | - | Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր (Հունաստան) |
5 |
Հ. Քոչինյան | - | ՀՀ տրանսպորտի նախարար |
5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.08.2002, N 1315-Ն | 26.09.2002, N 338 | |
14.08.2001, N 746 | 11.09.2001, N 338 | |
27.03.1999, N 183 | 25.04.1999, N 338 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|