Գլխավոր տեղեկություն
Համար
N 199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.1995-01.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1995 թվականի N 199

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 164 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 410 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքներն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 164 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի N 410 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» N 164 որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը կամ օգտագործողին, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի «Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքների մասին» N 410 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով» բառերը փոխարինել «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների պատվերով» բառերով.

նույն որոշմամբ հաստատված հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման և տրամադրման ժամանակավոր կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ