ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 1995 թվականի N 314
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի 4 հոդվածի «ա» ենթակետի պահանջների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի (բացի «Հիմնական միջոցներ», «Տեղակայման ենթակա սարքավորումներ» և «Վարձակալական պարտավորություններ» հաշվեկշռային հոդվածներում հաշվառված գույքից) գծով 1995-1996 թվականներին ազատել գույքահարկի վճարումից:
2. Հաստատել գույքահարկի տարեկան դրույքաչափերը, ըստ հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի առանձին խմբերի`
ա) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (բացի բանկերից) համար, համաձայն N 1 հավելվածի.
բ) բանկերի համար, համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հիմնական միջոցների ակտիվ և պասսիվ մասերի դասակարգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված N 1 |
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների ԵՎ կազմակերպությունների (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի տարեկան դրույքաչափերը
Հարկվող գույքը |
Տարեկան դրույքաչափը (տոկոս) |
Հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա սարքավորումներ և վարձակալական պարտավորություններից մուտքեր` ա) ակտիվ մաս բ) պասսիվ մաս գ) գույքահարկով հարկվող այլ միջոցներ |
0.2 0.4 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված N 2 |
Բանկերի հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի տարեկան դրույքաչափերը
NN |
Հարկվող գույքը | Տարեկան դրույքաչափը (տոկոս) |
1. |
Շենքեր, շինություններ |
0.6 |
2. |
Տնտեսական գույք |
0.2 |
3. |
Գույքահարկով հարկվող այլ միջոցներ |
0.4 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 314 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|