ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1995 թվականի N 235
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկներում հիմնական միջոցների հաշվառման ու հաշվետվությունների մեջ ընթացիկ գներով արտացոլման նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերագնահատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցները` 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատումն ավարտել մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը և արդյունքները 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`
ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին տրամադրել հիմնական միջոցների վերագնահատման հաշվետվության ձևեր.
բ) վերագնահատման հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տվյալներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացառությամբ բնակելիի), կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, արտադրական ու տնտեսական գույքը և մյուս հիմնական միջոցները, այդ թվում` վարձակալության հանձնված հիմնական միջոցները:
Վերջիններս վերագնահատվում են վարձատուի կողմից:
Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական միջոցները, որոնք ֆիզիկապես մաշված են և ենթակա են դուրսգրման, բայց սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:
2. Հիմնական միջոցները վերագնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքը վերագնահատման համապատասխան գործակցով բազմապատկելով:
Հիմնական միջոցները վերագնահատելիս վերագնահատվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:
3. Հիմնական միջոցները վերագնահատվում են ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի, ընդ որում`
ա) մինչև 1993 թվական հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցներն առանձին.
բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցներն առանձին` ըստ ձեռքբերման ամիսների:
4. Բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման գործակիցների որոշման համար հիմք են հանդիսանում 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքները (համաձայն սույն կարգի հավելվածի), որոնցից ելնելով հիմնական միջոցների վերագնահատման գործակիցները որոշվում են համապատասխան փոխարժեքների հարաբերությամբ, հետևյալ ձևով`
ա) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների համար վերագնահատման գործակիցը (Գ 1) որոշվում է`
բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո հիմնական միջոցների համար վերագնահատման գործակիցը (Գ 2)`
5. Վերագնահատման գործակիցը 1 (մեկ)-ից փոքր կամ մինչև 1,05 լինելու դեպքում պետք է կիրառել 1 (մեկ) գործակիցը:
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՄՆ-Ի ՄԵԿ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ` ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ
Ամիսը |
Փոխարժեքը` | ||
1993 թ. |
1994 թ. |
1995 թ. | |
Հունվար |
- |
75 |
405,51 |
Փետրվար |
- |
98 |
406,40 |
Մարտ |
- |
162 |
402,93 |
Ապրիլ |
- |
228,42 |
406,91 |
Մայիս |
- |
295,11 |
սահմանված |
Հունիս |
- |
326,06 |
- |
Հուլիս |
5,3 |
308,66 |
- |
Օգոստոս |
4,94 |
311,55 |
- |
Սեպտեմբեր |
4,93 |
323,86 |
- |
Հոկտեմբեր |
8,10 |
8,10 |
- |
Նոյեմբեր |
10,11 |
10,11 |
- |
Դեկտեմբեր |
14,50 |
14,50 |
- |
- 75 405,51 - 98 406,40 - 162 402,93 - 228,42 406,91 - 295,11 սահմանված փոխարժեքը - 326, 06 - 5,3 308, 66 - 4,94 311, 55 - 4,93 323, 86 - 8,10 348, 98 - 10,11 380, 57 - 14,50 421, 32 -
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|