Գլխավոր տեղեկություն
Համար
N 490
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1993 թվականի N 490

 

քաղ. Երևան

 

 ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական ֆինանսական ռեսուրսների և պետական այլ գույքի պահպանման ու օգտագործման օրինականության  վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով, մինչև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության հաստատումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Վերահսկիչ-վերստուգիչ գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահել հետևյալ իրավասությունները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

բ) բյուջեի կազմման ու կատարման, արտաբյուջետային միջոցների ձևավորման և ծախսման ուղղությամբ պետական կառավարման հանրապետական ու տեղական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

գ) բանկային հիմնարկներում բյուջեի դրամարկղային կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

դ) բյուջեի եկամուտների կատարման վերլուծական և վերահսկողական աշխատանքների իրականացում.

ե) պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից հանրապետական (տեղական) բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից ձեռնարկություններին, անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, տրամադրված ամեն տեսակի հատկացումների, վարկերի, փոխատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացում, ինչպես նաև սահմանված կարգով և դեպքերում պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների և վերստուգումների կատարում.

զ) նախաքննության և դատական մարմինների որոշումներով համապատասխան ստուգումների ու վերստուգումների կատարում.

է) նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վերստուգիչ ծառայությունների գործունեության կոորդինացման ու այդ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում:

2. Վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների իրականացման և իրավապահ մարմինների հետ համագործակցված աշխատանքի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման ծառայության տեղական մարմինների աշխատողների թվաքանակն ավելացնել 18 միավորով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների համապատասխան ծառայությունների կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով հայտնաբերված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին գանձված եկամուտների 5 տոկոսը, իսկ պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, ինչպես նաև նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օգտին վերականգնված միջոցների 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (նրա տեղական մարմինների) արտաբյուջետային միջոցների ընթացիկ հաշվին` ֆինանսական համակարգի տեխնիկական հագեցվածության ապահովման, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, առավել աչքի ընկնող աշխատողների խրախուսման նպատակով օգտագործելու համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) վերահսկողության-վերստուգման ծառայության կառուցվածքը և կանոնադրությունը.

բ) վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների կարգավորմանն ուղղված հրահանգներ և մեթոդական ցուցումներ:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ