Գլխավոր տեղեկություն
Համար
N 318
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 1993 թվականի N 318

 

քաղ. Երևան

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՈՒԾՎՈՂ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարգացման միջազգային ասոցիացիային Հայաստանի Հանրապետության անդամակցությունը հնարավորություն կընձեռի հանրապետությանը ստանալու երկարատև ու անտոկոս վարկեր և, ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում 1993 թվականի հանրապետական բյուջե մուտք արված տարադրամով եկամուտներից 50667 ԱՄՆ-ի դոլար փոխանցել Զարգացման միջազգային ասոցիացիայի հաշվին` Նյու Յորքի ֆեդերալ ռեզերվային բանկ` Ասոցիացիային անդամակցության պարտադիր անդամավճարի տարադրամային մասը մուծելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել Զարգացման միջազգային ասոցիացիայի ռուբլային հատուկ հաշիվ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 16-ի N 626 և 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշումներով վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված և մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը վերադարձված գումարից փոխանցել Զարգացման միջազգային ասոցիացիայի ռուբլային հատուկ հաշվին 456000 ԱՄՆ-ի դոլարի ռուբլային համարժեքը, 1993 թվականի հունիսի 1-ին գոյություն ունեցող տարադրամի շուկայական կուրսին համապատասխան` Զարգացման միջազգային ասոցիացիային անդամակցության պարտադիր անդամավճարի ռուբլով մասնաբաժնի մուծման համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ