ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1995 թվականի N 156
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 300 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 581 որոշման կատարման ապահովման, ինչպես նաև աուդիտորական գործունեության կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի N 376 որոշման խմբագրությամբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5. Գործունեության այլ ոլորտներ
Աուդիտորական գործունեություն |
3-ապատիկ»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.1998, N 154 | 24.03.1998, N 156 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|