ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 1995 թվականի N 125
քաղ. Երևան
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցում կազմակերպելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 7-ի N 125 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. Ճյուղային և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բնակչության արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցման կազմակերպման գլխավոր խնդիրը համարել արտակարգ իրավիճակների կանխման, վերացման, դրանց հետևանքների մեղմացման և կորուստների նվազեցման համար գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների, ճգնաժամային կառավարման ու պլանավորման արդյունավետ եղանակների ուսուցումը, այդ իրավիճակներում գործելու հմտությունների ձևավորմանը, գիտական և արտադրատեխնիկական առաջավոր փորձի փոխանակումը, փրկարար-մասնագետ կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
2. Սահմանել, որ արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցման կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտում, քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի ուսումնական կենտրոնում և դրա տարածաշրջանային ու շրջանային ուսումնական դասընթացներում:
Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով մեթոդական աշխատանքները կազմակերպվում են նշված ուսումնական հաստատությունների համատեղ գիտամեթոդական խորհրդի միջոցով:
3. Սահմանել ուսուցման հետևյալ եղանակները`
ա) աշխատանքից կտրված ուսուցում.
բ) աշխատանքից չկտրված ուսուցում:
4. Սահմանել ուսուցման հետևյալ ձևերը`
ա) ինքնուրույն ուսուցում` ըստ անհատական ծրագրերի.
բ) մշտական գործող սեմինարներ` եռամսյակը մեկ անգամ.
գ) սեմինարներ, խորհրդակցություններ` 1-3 օր տևողությամբ.
դ) կարճատև պարբերական ուսուցում ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` 1-2 շաբաթ տևողությամբ.
ե) երկարաժամկետ պարբերական ուսուցում ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` 3-6 շաբաթ տևողությամբ:
5. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության կողմից հաստատված ուսումնական պլաններով և ծրագրերով` համաձայնեցված շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ:
6. Պահպանել աշխատանքից կտրված ուսուցմամբ ունկնդիրների հիմնական աշխատանքի վայրում միջին աշխատավարձը:
7. Աշխատանքից կտրված ուսուցման այլքաղաքային ունկնդիրների գործուղման ծախսերը կատարվում են հիմնական աշխատանքի վայրի նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվին:
8. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ենթակա համակարգերի ղեկավարների և մասնագետների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպման համար պատասխանատվություն են կրում կառավարման համապատասխան մարմինների ղեկավարները, իսկ բնակչության ուսուցման կազմակերպման համար` համապատասխան պետական կառավարման տեղական մարմինների ղեկավարները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.01.2003, N 134-Ն | 22.03.2003, N 125 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|