040.0248.08.07.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 1997 թվականի N 248
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճար սահմանելու մասին» N 125 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճար վճարողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնողները:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետության բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի (այսուհետև` վճար) գանձման կարգը:
2. Վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների (այսուհետև` տրանսպորտային միջոցներ) յուրաքանչյուր երթի համար:
3. Ներհանրապետական փոխադրումների դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար վճարը գանձվում է նախքան փոխադրումների իրականացումը: Յուրաքանչյուր վճարող ինքն է կատարում վճարի հաշվարկը` ելնելով տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռնվածքից, եզրաչափերից և ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորությունից:
4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող տրանսպորտային միջոցների համար վճարը սահմանված կարգով հաշվարկում և գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` այդ մասին տալով համապատասխան տեղեկանք:
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար վճարի` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան կատարված հաշվարկը ստուգվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` մաքսային ձևակերպումների ժամանակ: Հաշվարկների անճշտության դեպքում առաջացած տարբերությունը գանձվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից:
6. Վճարի մուծումը հիմնավորող փաստաթղթի առկայությունն ստուգում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետավտոտեսչության մարմինները:
7. Սույն որոշման պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.06.1998, N 338 | 25.06.1998, N 248 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|