ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 1995 թվականի N 113
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը 1995 թվականի մարտի 1-ից հայտարարել 20000 (քսան հազար) դրամ:
2. Սահմանել, որ 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի արժեքը մնում է գործողության մեջ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատի նոր անվանական արժեքի հայտարարումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքի հայտարարման մասին» N 467 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |