ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 1993 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում նոր անձնագրային համակարգի անցնելու և քաղաքացիների գրանցումը վերացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակչության հաշվառման գործի կազմակերպումն ու վարումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի բնակարանային-շահագործման կազմակերպությունների համակարգի անձնագրային գործը վարող անձանց (անձնագրավարների) 240 հաստիքի 15 տոկոսը (36 հաստիք) կրճատել, իսկ մնացած 204 հաստիքը տեղափոխել ներքին գործերի նախարարության համակարգ:
3. Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` բնակարանային-շահագործման կազմակերպությունների համակարգում անձնագրային գործը վարող անձանց (անձնագրավարների) գործունեության համար առանձնացված տարածքներն ու անհրաժեշտ գույքը թողնել քաղաքային, շրջանային ներքին գործերի համապատասխան մարմինների օգտագործմանը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի բյուջեն կազմելիս հաշվի առնել վերը նշված փոփոխությունները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|