ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թվականի N 99
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերի ինդեքսավորման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերը 1995 թվականի համար ինդեքսավորվում են 500 գործակցով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 8-րդ կետում «Ավտոտրանսպորտի մասին» 1-ՏՐ (խճուղի) վիճակագրական. տարեկան» բառերը փոխարինել «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 99 | |
01.04.1997, N 60 | 01.05.1997, N 99 | |
22.08.1995, N 6 | 22.08.1995, N 99 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|