Գլխավոր տեղեկություն
Համար
N 167
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 167
քաղ. Երևան

 

 1998 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող` շենքերի և շինությունների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման համաձայն:

2. 1996 թվականի համար նշված շինությունների մաշվածության աստիճանը բնութագրող գործակիցը թողնել անփոփոխ 1997-1998 թվականների համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան