ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 1995 թվականի N 73
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով արտադրության արդյունքների և հիմնական միջոցների արժեքների միջև խախտված համամասնության վերականգնման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերագնահատել պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցները (ներառյալ վարձակալության տրված գույքը)` 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):
3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների վրա:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» N 632 որոշմամբ գործողության մեջ դրված հիմնական ֆոնդերի միասնական ամորտիզացիոն նորմաները համարվում են առավելագույն ու պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունները կարող են իրենց հայեցողությամբ որոշել և կիրառել այդ նորմաներից ցածր ամորտիզացիոն նորմաներ:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը ավարտել հիմնական միջոցների վերագնահատումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 17-ի N 530 որոշմամբ հաստատված ցանկի տասը ձեռնարկությունների, որոնց վերագնահատումը պետք է ավարտել մինչև 1995 թվականի մարտի 1-ը, և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություն`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման վերաբերյալ:
7. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը անհրաժեշտության դեպքում առանձին ձեռնարկությունների համար կատարել վերագնահատման գործակիցների ճշգրտում:
8. Հայաստանի հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`
ա) սույն որոշման 4-րդ կետին համապատասխան մշակել հաշվետվության ձևեր և 10-օրյա ժամկետում տրամադրել նախարարություններին, պետական վարչություններին ու գերատեսչություններին.
բ) վերագնահատման հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տվյալներ:
9. Ոչ պետական ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները իրենց նախաձեռնությամբ կարող են անցկացնել հիմնական միջոցների վերագնահատում, ղեկավարվելով սույն որոշմամբ:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունից վերագնահատման ամփոփ տվյալներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սեփականաշնորհման հավաստագրերի (վաուչերների) անվանական արժեքի մասին հանդես գալ հայտարարությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացառությամբ բնակելիի), կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային և մյուս հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները, անավարտ շինարարության օբյեկտները:
Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական միջոցները, որոնք ֆիզիկապես մաշված են և ենթակա են դուրսգրման, սակայն սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:
Վարձակալության հանձնված հիմնական միջոցները վերագնահատվում են վարձատուի կողմից:
(խմբ.19.06.95 N 353 որոշում)
2. Հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները վերագնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքը վերագնահատման համապատասխան գործակցով բազմապատկելով:
Հիմնական միջոցները վերագնահատելիս վերագնահատվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:
Հիմնական միջոցների տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերագնահատման ենթակա չեն:
(փոփ.19.06.95 N 353 որոշում)
3. Հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները վերագնահատվում են առանձին-առանձին` ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի`
ա) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցները.
բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցները` ըստ ձեռքբերման ամիսների:
(փոփ.19.06.95 N 353 որոշում)
4. Յուրաքանչյուր ձեռնարկությունում վերագնահատման համապատասխան գործակիցները որոշվում են հետևյալ կերպ.
մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների համար`
ձեռնարկության 1994 թվականի տարեկան հաշվեկշռային շահույթը հարաբերվում է ձեռնարկության հիմնական միջոցների 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին, այսինքն, որոշվում է ձեռնարկության հիմնական միջոցների մեկ միավոր արժեքի շահութաբերությունը 1994 թվականի կտրվածքով, որը համեմատվում է հիմնական միջոցների ճյուղային սահմանային շահութաբերության հետ (հավելված թիվ 1):
Համեմատությունից հետո, եթե`
ա) ձեռնարկության համար 1994 թվականի կտրվածքով հաշվարկված շահութաբերությունը մեծ է ճյուղային սահմանային շահութաբերությունից, այդ դեպքում, ելնելով այդ ձեռնարկության հիմնական միջոցների 1994 թվականի կտրվածքով մեկ միավոր արժեքի շահութաբերությունից և ճյուղային սահմանային շահութաբերությունից, վերագնահատման գործակիցը (Գ.1) հաշվարկվում է հետևյալ հարաբերությամբ`
հիմնական միջոցների մեկ միավոր արժեքի շահութաբերությունը | |
Գ.1 = |
--------------------------------------------------------- |
ճյուղային սահմանային շահութաբերություն |
բ) ձեռնարկությունն աշխատել է վնասով կամ 1994 թվականի կտրվածքով ձեռնարկության հիմնական միջոցների մեկ միավոր արժեքի համար հաշվարկված շահութաբերությունն ավելի փոքր է ճյուղային սահմանային շահութաբերությունից կամ հավասար է դրան, ապա այդ ձեռնարկության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի թիվ 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցների համար վերագնահատման գործակիցն ընդունվում է 1 (մեկ), այսինքն, այդ հիմնական միջոցների վերագնահատման արժեք է համարվում ձեռնարկության հաշվեկշռում 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված հաշվեկշռային արժեքը:
1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների համար վերագնահատման գործակիցը որոշվում է 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի և հիմնական միջոցների ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ` Գ.2 (թիվ 2 հավելված).
1995 թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ | |
Գ.2 = |
--------------------------------------------------------- |
հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա |
Ընդ որում, անավարտ շինարարության օբյեկտների համար որպես հայտարար վերցվում է յուրաքանչյուր եռամսյակի սկզբի 1-ին օրվա դրությամբ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:
(փոփ.19.06.95 N 353 որոշում)
5. Վերագնահատման համար հաշվարկված գործակիցները ( Գ.1 և Գ.2) համապատասխանաբար բազմապատկվում են`
ա) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների համար` դրանց հաշվեկշռային արժեքով, իսկ մաշվածության համար` մաշվածության գումարի մեծությամբ.
բ) 1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված յուրաքանչյուր հիմնական միջոցի ձեռքբերման արժեքով, իսկ մաշվածության համար` մաշվածության գումարի մեծությամբ:
Օրինակ 1. Դիցուք, մեքենաշինական ձեռնարկության հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 185,0 մլն դրամ, որից 120,0 մլն դրամի հիմնական միջոցները ձեռք են բերվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 310 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցներ), 30,0 մլն դրամի հիմնական միջոցները ձեռք են բերվել 1993 թվականի հոկտեմբերին և 35,0 մլն դրամի հիմնական միջոցները` 1994 թվականի նոյեմբերին: Իսկ 1994 թվականի տարեկան շահույթը կազմում է 50,0 մլն դրամ: Այս օրինակում հիմնական միջոցների վերագնահատումը կհաշվարկվի հետևյալ ձևով`
ա) մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցների համար`
1994 թվականի կտրվածքով հիմնական միջոցների մեկ միավոր արժեքի շահութաբերությունը կազմում է`
50 մլն դրամ
----------------------- = 0,27,
185 մլն դրամ
այն համեմատվում է մեքենաշինության ճյուղի սահմանային շահութաբերության գործակցի հետ (0,2) (որը վերցվում է N 1 հավելվածից): Համեմատությունից պարզվում է, որ 1994 թվականի կտրվածքով հիմնական միջոցների մեկ միավոր արժեքին ընկնող շահութաբերությունն ավելի մեծ է, քան մեքենաշինության ճյուղի սահմանային շահութաբերությունը: Ուստի, անհրաժեշտ է որոշել վերագնահատման գործակիցը, որը որոշվում է 1994 թվականի կտրվածքով հիմնական միջոցների մեկ միավոր արժեքի շահութաբերությունը (0,27) հարաբերելով մեքենաշինության ճյուղի սահմանային շահութաբերությանը (0,2):
Վերագնահատման գործակիցը կլինի`
0,27
----------------- = 1,35 (Գ.1):
0,2
Այստեղից, մեր օրինակում մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների (վերագնահատված Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 310 որոշմամբ) նոր վերագնահատված արժեքը կլինի`
120 մլն դրամ x 1,35 = 162 մլն դրամ.
բ) 1993 թվականի հոկտեմբերին ձեռք բերված հիմնական միջոցների համար` օգտվելով թիվ 2 հավելվածից, վերագնահատման գործակիցը որոշվում է հետևյալ ձևով`
1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
----------------------------------------------------------------------
1993 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
այսինքն`
405,51
------------ = 50,1 (Գ.2):
8,1
Այս հիմնական միջոցների վերագնահատված արժեքը կլինի`
30 մլն դրամ x 50,1 = 1503,0 մլն դրամ.
գ) 1994 թվականի նոյեմբերին ձեռք բերված հիմնական միջոցների համար` օգտվելով թիվ 2 հավելվածից, վերագնահատման գործակիցը որոշվում է հետևյալ ձևով`
1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
--------------------------------------------------------------------
1994 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ
հայկական դրամի հաշվարկային փոխարժեք
այսինքն`
405,51
-------------- = 1,06 (Գ.2):
380,57
Այս հիմնական միջոցների վերագնահատված արժեքը կլինի`
35 մլն դրամ x 1,06 = 37,1 մլն դրամ:
Այսպիսով, մեր օրինակում ձեռնարկության վերագնահատված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ կլինի ընդամենը`
162 մլն դրամ + 1503,0 մլն դրամ + 37,1 մլն դրամ = 1702,1 մլն դրամ:
Նույն գործակիցներով վերագնահատվում է նաև հիմնական միջոցների մաշվածությունը:
Օրինակ 2. Դիցուք, «արդյունաբերության այլ ճյուղերի» մեջ մտնող ձեռնարկությունների հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 150 մլն դրամ, որից 110 մլն դրամի հիմնական միջոցները ձեռք են բերվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 310 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցներ), 25 մլն դրամի հիմնական միջոցները ձեռք են բերվել 1993 թվականի օգոստոսին և 15 մլն դրամի հիմնական միջոցները` 1994 թվականի ապրիլին, իսկ ձեռնարկության 1994 թվականի տարեկան շահույթը կազմում է 20 մլն դրամ: Այս օրինակում ձեռնարկության հիմնական միջոցների մեկ միավոր արժեքին ընկնող շահութաբերությունը 1994 թվականի կտրվածքով կկազմի`
20 մլն դրամ
---------------- = 0,13:
150 մլն դրամ
Համեմատելով ստացված շահութաբերությունը «արդյունաբերության այլ ճյուղերի» ճյուղային շահութաբերության հետ, պարզվում է, որ 1994 թվականի կտրվածքով ձեռնարկության հիմնական միջոցների մեկ միավոր արժեքին ընկնող շահութաբերությունը (0,13) ավելի փոքր է, քան «արդյունաբերության այլ ճյուղերի» ճյուղային սահմանային շահութաբերությունը (0,15), ուստի, այս դեպքում ձեռնարկության մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների վերագնահատման գործակիցն ընդունվում է 1 (մեկ): Այսինքն, այդ հիմնական միջոցների վերագնահատված արժեք է համարվում ձեռնարկության հաշվեկշռում 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված այդ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը` 110 մլն դրամ: Մեր օրինակում, մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 310 որոշմամբ վերագնահատված) հիմնական միջոցների նոր վերագնահատված արժեքը կլինի`
110 մլն դրամ x 1 = 110 մլն դրամ:
2-րդ օրինակում 1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար, օգտվելով թիվ 2 հավելվածից, վերագնահատման գործակիցները որոշվում են հետևյալ ձևով`
ա) 1993 թվականի օգոստոսին ձեռք բերված հիմնական միջոցների համար`
1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
----------------------------------------------------------------------
1993 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական
դոլարի հաշվարկային փոխարժեք
այսինքն`
405,51 դրամ
----------------- = 82,1 (Գ.2):
4,94 դրամ
Այս հիմնական միջոցի վերագնահատված արժեքը կլինի`
25 մլն դրամ x 82,1 = 2052,5 մլն դրամ.
բ) 1994 թվականի ապրիլին ձեռք բերված հիմնական միջոցների համար`
1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
------------------------------------------------------------------------
1994 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ հայկական
դրամի հաշվարկային փոխարժեք
այսինքն`
405,51 դրամ
--------------- = 1,78 (Գ.2):
228,42 դրամ
Այս հիմնական միջոցների վերագնահատված արժեքը կլինի`
15 մլն դրամ x 1,78 = 26,7 մլն դրամ:
Այսպիսով, 2-րդ օրինակում ձեռնարկության վերագնահատված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ կլինի ընդամենը`
110 մլն դրամ + 2052,5 դրամ + 26,7 մլն դրամ = 2189 մլն դրամ:
Նույն գործակիցներով վերագնահատվում է նաև ձեռնարկության հիմնական միջոցների մաշվածությունը:
ՀԱվելԱՎԱԾ N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Անվանումը |
Գործակիցը |
1 |
2 |
Քիմիական արդյունաբերություն |
0,29 |
Մեքենաշինություն և մետաղամշակում |
0,20 |
Անտառային, փայտամշակման և ցելյուլոզայի արդյունաբերություն |
0,22 |
Շինանյութերի արդյունաբերություն |
0,11 |
Թեթև արդյունաբերություն |
0,21 |
Սննդի արդյունաբերություն |
0,08 |
Արդյունաբերության այլ ճյուղեր |
0,15 |
Գյուղատնտեսություն |
0,05 |
Շինարարություն |
0,10 |
Տրանսպորտ և կապ |
0,15 |
Տնտեսության այլ ճյուղեր |
0,15 |
ՀԱվելվԱԾ N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՄՆ-Ի 1 ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ` ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ
Փոխարժեքը (դրամ) | |||
Ամիսը |
1993 թ. |
1994 թ. |
1995 թ. |
1 |
2 |
3 |
4 |
Հունվար |
- |
75 |
405,51 |
Փետրվար |
- |
98 |
- |
Մարտ |
- |
162 |
- |
Ապրիլ |
- |
228,42 |
- |
Մայիս |
- |
295,11 |
- |
Հունիս |
- |
326,06 |
- |
Հուլիս |
5,3 |
308,66 |
- |
Օգոստոս |
4,94 |
311,55 |
- |
Սեպտեմբեր |
4,93 |
323,86 |
- |
Հոկտեմբեր |
8,10 |
348,98 |
- |
Նոյեմբեր |
10,11 |
380,57 |
- |
Դեկտեմբեր |
14,50 |
421,32 |
- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.06.1995, N 353 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|