ՀՀ կառավարությանն առընթեր |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների գանձման աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 382 որոշման 1-ին կետի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1995 թվականի հոկտեմբերի 31-ի N 3-15/15 հրամանով, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1995 թվականի հոկտեմբերի 31-ի N 10-8-68 հրամանով, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1995 թվականի հոկտեմբերի 31-ի N 03357/3-3 հրամանով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նոյեմբերի 6-ի N 1-17 հրամանով հաստատվել էր «Համապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից կատարվող մասհանումների հաշվարկման ու վճարման» կարգը: Նշված կարգի 8-րդ կետի համաձայն ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար ձեռնարկությունների կողմից կատարվող մասհանումները սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու դեպքում վճարողից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չմուծված գումարի 0.5 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 27-ի N 382 որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 242 որոշմամբ (ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 1-ից) ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների գանձման աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 382 որոշման 1-ին կետը:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` 1997 թվականի հուլիսի 1-ից հետո մինչ այդ հաշվարկված և չվճարված ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար մասհանումների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում ենք`
մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը հաշվարկված և չվճարված ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար մասհանումների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարում է 1997 թվականի հուլիսի 1-ից սկսած:
2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 65-րդ կետի համաձայն կրեդիտորական և ավանդագրված (դեպոնենտային) պարտքերը, որոնց վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետը լրացել է, մեկ ամսվա ընթացքում ենթակա են փոխանցման հանրապետական բյուջե: Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման 3-րդ կետով (ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 1-ից) ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների գանձման աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 382 որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները ժամանակին չվճարելու դեպքում վճարողներից գանձվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1993 թվականի հունվարի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ն ընդունված մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 588 որոշմամբ (ուժի մեջ է մտել 2001 թվականի հուլիսի 2-ից) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 27-ի N 382 որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (այդ որոշումը նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների ցանկ»-ի 264-րդ կետում):
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` 1996 թվականի հուլիսի 1-ից հետո մինչ այդ հաշվարկված և չվճարված հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական և ավանդագրված (դեպոնենտային) պարտքերի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում ենք`
մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը հաշվարկված և չվճարված հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական ու ավանդագրված (դեպոնենտային) պարտքերի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարում է 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|