ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 1992 թվականի N 591
քաղ. Երևան
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Բավարարել պատգամավորների Գորիսի, Կապանի քաղաքային և Տաուշի, Մեղրու, Գորիսի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Եղեգնաձորի, Արարատի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կապանի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և նշված շրջանների ու քաղաքների ավերված անհատական բնակելի տների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 13-ի N 507 որոշմամբ նախատեսված վարկային էմիսիայի հաշվին տրամադրել նրանց երկարաժամկետ (20 տարով) անտոկոս վարկ հետևյալ չափերով` Գորիսի քաղխորհրդի գործկոմին` 6683,7 հազ. ռուբլի, Գորիսի շրջխորհրդի գործկոմին` 11000,0 հազ. ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 33158,0 հազ. ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 60,0 հազ. ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին` 2072,6 հազ. ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին` 502,0 հազ. ռուբլի, Արարատի շրջխորհրդի գործկոմին` 910,2 հազ. ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին` 11333,2 հազ. ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին` 22000,0 հազ. ռուբլի, Կապանի քաղխորհրդի գործկոմին` 482,4 հազ. ռուբլի, Կապանի շրջխորհրդի գործկոմին` 10000,0 հազ. ռուբլի, Մեղրու շրջխորհրդի գործկոմին` 340,0 հազ. ռուբլի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՀԱՄ-ին` սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների ավերածությունների վերականգնման նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված շրջաններին ու քաղաքներին հատկացնել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ` բնակչությանը վաճառելու համար:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին` ապահովել սահմանամերձ շրջանների ու քաղաքների անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մշակել սահմանամերձ շրջանների ու քաղաքների բնակչությանը երկարաժամկետ անտոկոս վարկի հատկացման, սպասարկման ու մարման, ինչպես նաև նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության կարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |