ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1992 թվականի N 588
քաղ. Երևան
ՄԻՆՉԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ելնելով փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու անհրաժեշտությունից, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության ու պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հանձնարարել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ապօրինի զբաղեցված բնակարաններից փախստականներին վտարելու վերաբերյալ ժողովրդական դատարաններ և դատախազություն հայց ներկայացնել միայն նրանց այլ ժամանակավոր կացարաններ հատկացնելուց հետո, իսկ շինարարական կոոպերատիվների փայատերեր հանդիսացող փախստականներին` շինարարությունը սկսված կոոպերատիվ շենքերի շահագործման հանձնումից հետո.
բ) փախստականների ապօրինի զբաղեցրած բնակարաններն այլ քաղաքացիների հատկացնելու վերաբերյալ որոշումներ չընդունել և այդ բնակարանների համար օրդերներ չտալ մինչև պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից նրանց այլ բնակարան, կացարան հատկացնելու կամ բնակության այլ վայրեր տեղափոխելու հարցի լուծումը.
գ) եռամսյա ժամկետում լուծել այն փախստականներին ժամանակավոր կացարաններ հատկացնելու հարցը, որոնց ապօրինի զբաղեցրած բնակարաններից վտարելու վերաբերյալ կան դատարանի վճիռներ և դատախազի սանկցիաներ.
դ) ելնելով ստեղծված իրավիճակից, ձեռնպահ մնալ փախստականների կողմից ապօրինի զբաղեցված` ժամանակավոր բնակության համար պիտանի շենքերն ու շինությունները, ինչպես նաև կիսանկուղային հարկերում բնակարաններն այլ նպատակներով օգտագործելուց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|