ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թվականի N 48
քաղ. Երևան
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետությունը միացել է 1975 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիային և 1982 թվականի հոկտեմբերի 21-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Սահմաններում բեռների հսկողության իրականացման պայմանների համաձայնեցման մասին» միջազգային կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը և ստեղծել տրանսպորտի բնագավառում միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան իրականացվող միջոցառումների նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով ու հաստատել նրա կազմը, համաձայն հավելվածի:
2. Տրանսպորտի բնագավառում միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան իրականացվող միջոցառումների նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված կոնվենցիաներին համապատասխան համալիր միջոցառումների ժամկետացանկը` ըստ կատարողների, իսկ երկամսյա ժամկետում` տրանսպորտի բնագավառում գործող այլ կոնվենցիաներին և միջազգային համաձայնագրերին միանալու վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1995 թ. |
Կ Ա Զ Մ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Զուլոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (նախագահ) |
Է. Խաչիկյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան | - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության տրանսպորտի վարչության ստորաբաժանման պետ |
Ս. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարության տրանսպորտի, կապի, առևտրի և սպասարկման ոլորտի ֆինանսավորման բաժնի պետ |
Տ. Դավթյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար |
Ս. Ղազարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության բաժնի պետ |
Գ. Մելքումյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ |
Ռ. Մկրտչյան | - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ |
Վ. Սողոմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրանսպորտի բաժնի պետ |
Հ. Համբարձումյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 48 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|