Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
31.03.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1993 թվականի N 138

 

քաղ. Երևան 

 

1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունները գործող բանակի ազատավարձու կազմի անձանց թվից տարածել նախկին ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողովրդական կոմիսարիատի հատուկ կազմավորումների աշխատողների վրա, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փոխադրվել են կարմիր բանակի շարքերում գտնվող անձանց վիճակի և կատարել բանակի շահերին համապատասխան խնդիրներ` գործող ռազմաճակատների թիկունքային սահմանների շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ