ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 1995 թվականի N 224
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ հաստատված սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման ամիս է հանդիսանում 1995 թվականի հունվարը (1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքը եղել է 405,51 դրամ)».
բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Սույն կարգով հաշվարկելիս արժեքների փոփոխման ինդեքսը 1 (մեկ) գործակցից փոքր լինելու դեպքում պետք է ընդունել 1 (մեկ) գործակից».
գ) այդ կապակցությամբ կարգի 3-րդ կետը համարել 4-րդ կետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|