ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1994 թվականի N 567
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի հաշվարկման համար 1995 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1994 թվականի նկատմամբ 1,95:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հողային կադաստրում կատարել համապատասխան վերահաշվարկ և այն ուղարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:
3. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 3-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի փոփոխման մասին առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |