ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1995 թվականի N 115
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկայի ձևավորման ու զարգացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 162 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սահմանել, որ բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության գործողությունը չի տարածվում պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների վրա».
բ) հանել որոշման 4-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 162 որոշմամբ հաստատված բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության 3-րդ կետի առաջին պարբերությունում «մասնակից» բառից հետո ավելացնել «եթե ձեռնարկությունների կազմակերպաիրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված» բառերը:
3. Կանոնադրությունը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11, 12, 13-րդ կետերով`
«11. Ընկերությունը, նախքան Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցվելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան պետական լիազորված մարմնից պետք է ստանա նախնական լիցենզիա:
12. Բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է թողարկել արժեթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում դրանց թողարկման ազդագրի գրանցումից հետո:
13. Ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը գրանցելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացվում «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերը»:
4. Կանոնադրության 30-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Թողարկված բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը կազմում է բաց բաժնետիրական ընկերության, բացառությամբ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով ստեղծված ընկերությունների, կանոնադրական ֆոնդը, որը բաղկացած է միայն դրամական միջոցներից և չի կարող լինել 200 հազար դրամից պակաս:
Փակ բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, բացառությամբ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով ստեղծված ընկերությունների, կանոնադրական ֆոնդը բաղկացած է միայն դրամական միջոցներից և չի կարող լինել 50 հազ. դրամից պակաս»:
5. Հանել կանոնադրության 30-րդ կետի վերջին պարբերությունը:
6. Կանոնադրության 31-րդ կետում «ռուբլիներով» բառը փոխարինել «դրամով կամ օտարերկրյա արժույթով» բառերով:
7. Հանել կանոնադրության 33-րդ կետը:
8. Կանոնադրության 35-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Մեկ թողարկման բոլոր հասարակ բաժնետոմսերը պետք է ունենան միևնույն անվանական արժեքը, և դրանց սեփականատերերն ունեն մեկ ձայնի իրավունք:
Ընկերությունը կարող է արտոնյալ բաժնետոմսեր թողարկել կանոնադրական կապիտալի 10 տոկոսից ոչ ավելի չափով»:
9. Կանոնադրության 39-րդ կետի առաջին պարբերությունից հանել «բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացումը», իսկ երկրորդ պարբերությունից` «ընկերությունը կարող է ունենալ նաև մեկ հիմնադիր» բառերը:
10. Հանել կանոնադրության 40-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը:
Նույն կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ընկերությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցումից հետո այն հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Նույն կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բաժնետոմսերի յուրաքանչյուր սերիայի տեղաբաշխման ժամկետը չի կարող 2 ամսից ավելի լինել»:
11. Կանոնադրության 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«41. Բաժանորդագրությանը մասնակցող անձինք ընկերության հաշվին են փոխանցում բաժանորդագրված բաժնետոմսերի անվանական արժեքը: Սահմանված ժամկետը լրանալուց հետո բաժանորդագրությունը դադարեցվում է: Մինչև բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման օրը բաժնետոմսեր բաժանորդագրված անձանց տրվում են նրանց կողմից կատարված վճարումը հաստատող ժամանակավոր վկայականներ»:
12. Հանել կանոնադրության 42-րդ կետը:
13. Կանոնադրության 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«43. Բաց և փակ բաժնետիրական ընկերություններն իրավունք ունեն բաժնետիրոջից հետ գնելու նրան պատկանող բաժնետոմսը միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական դրամագլխի նվազեցման կամ ընկերության լուծարման դեպքում»:
14. Կանոնադրության 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«44. Բաժնետերը բաժնետոմսի բաժանորդագրության սահմանված ժամկետում պարտավոր է լիովին վճարել իր բաժնետոմսի արժեքը»:
15. Կանոնադրության տեքստում «փոխառության տոմսեր» բառերը փոխարինել «պարտատոմսեր» բառով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|