ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1992 թվականի N 423
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից արտաքին հարաբերություններ հաստատելիս ֆինանսական հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների և գերատեսչությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի ֆինանսական հարցերը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ կնքված ֆինանսական հարցեր շոշափող միջազգային պայմանագրերի պատճենները նրանց կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից արտաքին ֆինանսական միջոցների (վարկեր, փոխառություններ, նվիրատվություններ և այլն) ստացման և տրման գործառնությունները ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սկսած 1992 թվականի երրորդ եռամսյակից Հայաստանի Հանրապետության բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսեր:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|